ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում ճանաչվել են 5 ազգային չափանմուշ

08/05/2025 Նորություններ

2025 թվականի մայիսի 7-ին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի «Չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչելու կարգը սահմանելու մասին» № 1299-Ն որոշման դրույթները, Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական չափումների ոլորտում իրենց մեծությամբ և կարևորությամբ առաջին անգամ ազգային չափանմուշներ են ճանաչվել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության ելակետային չափման միջոցներով ձևավորված.

  • «Հաստատուն լարման միավորի – վոլտ ազգային չափանմուշը»,
  • «Փոփոխական լարման միավորի – վոլտ ազգային չափանմուշը»,
  • «Հաստատուն հոսանքի միավորի – ամպեր ազգային չափանմուշը»,
  • «Փոփոխական հոսանքի միավորի – ամպեր ազգային չափանմուշը»,
  • «Դիմադրության միավորի – օհմ ազգային չափանմուշը»։

Ազգային չափանմուշների համակարգը ստեղծվում է կիրառման երաշխավորված միավորների պահպանման, տարածման և տնտեսության պահանջարկը բավարարելու նպատակով։ Ազգային չափանմուշները Չափագիտության ազգային մարմնի կողմից ճանաչվում են որպես հիմք և օգտագործվում են պետության կամ տնտեսության մեջ տվյալ տեսակի մեծության այլ չափանմուշներին արժեք վերագրելու համար:

Ազգային չափանմուշների ճանաչումը, պահպանումը և կատարելագործումը հնարավորություն կտա Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին ապահովել Հայաստանում իրականացվող չափումների հետևելիությունը միավորների միջազգային համակարգին։