ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Պատմական ձեռքբերում՝ Չափագիտության համաշխարհային օրվա կապակցությամբ

20/05/2025 Նորություններ

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի Զանգվածի և Ջերմային չափումների տրամաչափարկման լաբորատորիաները ձեռք են բերել միջազգային ճանաչում՝ հավատարմագրվելով Հունաստանի հավատարմագրման համակարգի (ESYD) կողմից։

ESYD-ն հանդիսանում է ILAC և IAF կազմակերպությունների լիիրավ MLA/MRA անդամ բոլոր համապատասխան համաձայնագրերի շրջանակներում, ինչը լաբորատորիաների հավատարմագրումը դարձնում է միջազգային մակարդակով լիարժեք ընդունելի։

Այս հավատարմագրումը կարևոր և պատմական քայլ է դեպի ավելի ճշգրիտ, վստահելի և միջազգային չափանիշներին համապատասխան չափումներ՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը համաշխարհային չափագիտական համայնքում։

Այս նշանակալի ձեռքբերումը գեղեցիկ կերպով համընկել է Չափագիտության համաշխարհային օրվա հետ՝ արժևորելով ոլորտում աշխատող բոլոր մասնագետների նվիրվածությունն ու տարիների հետևողական աշխատանքը։

Շնորհավորում ենք օրվա կապակցությամբ և խորին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, մեր թիմին ու բոլոր գործընկերներին՝ իրենց աջակցության, պրոֆեսիոնալիզմի և կարևոր ներդրման համար։

#Չափագիտություն #Հավատարմագրում #ISO17025 #Metrology #WorldMetrologyDay #Armenia #ՍՉԱՄ #ՊատմականՁեռքբերում

 

https://esyd.gr/national-body-for-standards-and-metrology-cjsc-armenia/