Նորություններ
Հանդիպմանը մասնակցեցին ավելի քան 40 ներկայացուցիչներ Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Սլովակիայից, ինչպես նաև Չափերի և կշիռների միջազգային բյուրոյի (BIPM) տնօրեն Մարտին Միլթոնը և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպութան (OIML) փոխտնօրեն Յան Դանմիլը։
Հանդիպումը բաղկացած էր երկու հիմնական օրակարգից՝
Հանդիպման շրջանակներում միջազգային պատվիրակությունները այցելեցին Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի լաբորատորիաներ, որտեղ Ընկերության մասնագետները մանրամասն ներկայացրին ՍՉԱՄ-ի վերջին տարիների ձեռքբերումները՝ ներառյալ նորաբաց լաբորատորիաները՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով։
Այցի ընթացքում Ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանն ընդունեց Ուզբեկստանի, Ռուսաստանի և Բելառուսի պատվիրակությունների ղեկավարներին։ Քննարկվեցին չափագիտության ոլորտում հետագա համատեղ երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները։
Նիստի ժամանակ հանդիսավոր կերպով շնորհվեց «COOMET-ի վաստակավոր չափագետ» կոչումը ոլորտի նշանավոր մասնագետներին։ Հատուկ ճանաչման արժանացան ոլորտի մի շարք բարձրակարգ մասնագետներ, այդ թվում՝ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի Ռադիոէլեկտրական չափումների լաբորատորիայի վարիչ Արմենուհի Խաչատրյանը՝ չափագիտության ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար։
Սա ևս մեկ կարևոր քայլ էր Հայաստանի՝ միջազգային չափագիտական ընտանիքում ունեցած դերի ամրապնդման և ՍՉԱՄ լաբորատոր ծառայությունների ճանաչելիության բարձրացման ճանապարհին։
#COOMET #Metrology #Yerevan2025 #BIPM #OIML #InternationalCooperation #Չափագիտություն #Հայաստան #ՍՉԱՄ #LabVisit