Նորություններ
2025թ. հունիսի 26-27-ը ք․ Լյուքսեմբուրգում (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) կայացավ ստանդարտացման Եվրոպական հանձնաժողովի (ՍԵՆ) ամենամյա վեհաժողովը։ Մասնակցում էին Ստանդարտացման եվրոպական հանձնաժողովի անդամ և գործընկեր-անդամ երկրների ստանդարտացման կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ստանդարտացման եվրոպական հանձնաժողովի գործընկեր-անդամ, ներկայացնում էր Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը։
Քննարկվեց Եվրոպական ստանդարտացման և եվրոպական էլեկտրատեխնիկական հանձնաժողովների և եվրոպական ստանդարտացման համակարգի 2021-2030թթ. ռազմավարական ծրագրերով սահմանված մինչև հաշվետու ժամանակահատվածի միջոցառումների կատարումը, որոնք ուղղված են ստանդարտների տնտեսական ազդեցության բարձրացմանն արդյունաբերության վրա՝ ապահովելով ստանդարտների արդիականությունը և ներառականությունը։