ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Անցկացվել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և Ստանդարտների միջազգային կազմակերպության ISO/TC 336-Լաբորատորիաների նախագծում տեխնիկական կոմիտեի համատեղ սեմինարը

10/07/2025 Նորություններ

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի Որակի կառավարիչ Ավետիս Գևորգյանը 2025 թվականի հունիսի 11-ից 13-ը հանդես է եկել որպես բանախոս Վիեննայում անցկացված ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և Ստանդարտների միջազգային կազմակերպության ISO/TC 336-Լաբորատորիաների նախագծում տեխնիկական կոմիտեի համատեղ սեմինարում՝ նվիրված լաբորատոր կայուն ենթակառուցվածքներին։

Իր ելույթում Ա. Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի վերջին տարիներին արձանագրված հաջողությունները փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների հիմնման, զարգացման և միջազգային հավատարմագրման, ինչպես նաև որակի ենթակառուցվածքի բարեփոխումների ուղղությամբ՝ պետության, ԵՄ-ի, UNIDO-ի, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։

Ավելի քան 30 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված բաց քննարկումը ստացել է բարձր գնահատականներ։ Մասնակիցները հատկապես արժևորել են Հայաստանի փորձը՝ որպես հաջողակ օրինակ ազգային չափագիտության և ստանդարտացման համակարգի զարգացման գործում։

Շնորհակալություն ենք հայտնում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությանը և Ստանդարտների միջազգային կազմակերպությանը վստահության և բարձր գնահատականի համար։