Նորություններ
ՀՀ կառավարության 21-ը ապրիլի 2024թ. 418-Ն «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու» որոշման 18-րդ կետի համաձայն «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ Ընկերության կողմից հաստատված մրցանակաբաշխության փորձագետներին վերապատրաստելու նպատակով ս/թ սեպտեմբերի 1-ից 4-ը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ Ընկերությունում անցկացվեց հատուկ դասընթաց՝ «Ազգային մրցանակաբաշխության մասնակիցներին EFQM մոդելով գնահատելու համար փորձագետների վերապատրաստում» թեմայով, որն անցկացրեց EFQM մոդելի գլխավոր գնահատող Անատոլի Սաֆոնովը։ Դասընթացի ավարտին փորձագետները ստացան մրցանակաբաշխության փորձագետի որակավորում և ընդգրկվեցին մրցանակաբաշխության փորձագետների ռեեստրում։
Տես մրցանակաբաշխության փորձագետների ռեեստրը.