ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

2025 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ը Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում կայացավ «CIPM MRA-ի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով կլոր սեղան։

30/09/2025 Նորություններ

2025 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ը Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում կայացավ «CIPM MRA-ի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով կլոր սեղան։ Հանդիպմանը մասնակցեց նաև Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Ոսկանյանը։ Միջոցառմանը ներկա էին միջազգային հեղինակավոր չափագիտական կառույցների ներկայացուցիչներ՝ BIPM, OIML, AFRIMET, EUROMET, GULFMET։

Միջոցառումն անցկացվում էր ԿՕՕՄԵՏ -ի հովանու ներքո՝ Միջազգային կշռի և չափի բյուրոյի (BIPM) հետ համատեղ և ուղղված էր ԿՕՕՄԵՏ-ի անդամ երկրների չափագիտության ինստիտուտների զարգացմանը, որոնք դեռևս չեն միացել CIPM MRA-ին: Կլոր սեղանի շուրջ տեղի ունեցավ կարծիքների փոխանակում, ի հայտ եկող դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների քննարկում, ինչպես նաև քննարկվեց միջազգային հանրության կողմից հնարավոր աջակցության հարցը:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան նաև երկկողմանի հանդիպումներ ՀՀ Չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատարի և Ուզբեկստանի չափագիտության ազգային ինստիտուտի տնօրենի ու ղեկավար անձնակազմի հետ։ Քննարկվեցին համագործակցության խորացման և նոր ծրագրերի մեկնարկի հարցեր, ձեռք բերվեց պայմանավորվածություն կազմելու համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ։ Հանդիպման շրջանակներում ճանաչողական այց կազմակերպվեց Ուզբեկստանի չափագիտության ազգային ինստիտուտի նորաստեղծ լաբորատորիաներով։