ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Տեղի է ունեցել Հունաստանի հավատարմագրման համակարգի (ESYD) գնահատողների այցը ՍՉԱՄ

28/10/2025 Նորություններ

Սույն թվականի հոկտեմբերի 27-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության ղեկավար կազմը կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ հոկտեմբերի 23-24-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում կայացած Հունաստանի հավատարմագրման համակարգի (ESYD) գնահատողների այցի՝ Զանգվածի և Ջերմային տրամաչափարկման լաբորատորիաների՝ վերահսկողական գնահատման, ինչպես նաև այլ 3 տրամաչափարկման ուղղություններով հավատարմագրման ոլորտի ընդլայնման արդյունքների ամփոփման նպատակով։ Ընկերության տնօրենի պաշտոնակատար Արմեն Ոսկանյանը իր և հույն գործընկերների անունից գնահատանքի խոսք ասաց բոլոր այն աշխատակիցներին, ովքեր իրենց արհեստավարժությամբ, անմնացորդ աշխատանքով ու նվիրումով կարողացան իրականացնել իրենց առաջադրված խնդիրները և հասնել նշանակալի  հաջողությունների։

Այցի ընթացքում  վերագնահատվել են արդեն իսկ միջազգային հավատարմագրում ստացած Զանգվածի և Ջերմային տրամաչափարկման լաբորատորիաների գործունեությունը՝ համոզվել, որ դրանք շարունակում են գործել ISO/IEC 17025:2017 միջազգային ստանդարտի և հաստատված ներքին ընթացակարգերի պահանջներին համապատասխան։

Միաժամանակ ՍՉԱՄ նորաստեղծ՝ Պտտման մոմենտի, Էլեկտրական և Ճնշման տրամաչափարկման լաբորատորիաները ևս գնահատում են անցել՝ հավատարմագրման ոլորտի ընդլայնման նպատակով։

Առաջացած որոշ տեխնիկական խնդիրներ ու անհամապատասխանություններ տեղերում ստացան օպերատիվ լուծումներ  իրենց գործում հմտացած աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաև ՍՉԱՄ ղեկավարության գործուն աջակցության շնորհիվ։