Նորություններ
Այսօր աշխարհում որակը արդյունաբերության և, իհարկե, յուրաքանչյուր երկրի հաջողության գրավականն է: Որակի հասկացությունը սերտորեն կապված է ժամանակակից քաղաքակրթության առավելությունների հետ, ինչը մենք անվանում ենք կյանքի որակ՝ շրջակա միջավայրի պաշտպանություն, ֆիզիկական առողջություն և հոգեբանական բարեկեցություն: Ի վերջո, խոսքը միայն մարդկանց և շրջակա միջավայրի համար ապրանքների անվտանգության մասին չէ, այլև այն մասին, թե որքանով են դրանք բավարարում սպառողների կարիքներն ու սպասումները:
Որակը, որպես արդյունք, ապրանքի կամ ծառայության բնութագիր է, որը տարբեր աստիճաններով բավարարում է գնորդի կարիքները, ինչպես նաև ընկերության տարբերակիչ առանձնահատկություն, որը բավարարում է շահագրգիռ կողմերի կարիքներն ու սպասումները:
Այսօր ամբողջ աշխարհում մրցունակ տնտեսության զարգացման համար կարևոր նախապայման է որակի ժամանակակից ենթակառուցվածքների առկայությունն ու կիրառումը, ինչը թույլ է տալիս ապահովել արտադրանքի ու ծառայությունների համապատասխանությունը ինչպես առկա պարտադիր պահանջներին, այնպես էլ մրցակցային շուկայի պահանջներին՝ պաշտպանելով սպառողների ու տնտեսավարող սուբյեկտների շահերը և նպաստելով արտադրանքի ու ծառայությունների համապատասխան որակի պահպանմանը։
Որակի համաշխարհային օրվա նպատակը արտադրության եւ սպասարկման ոլորտում բարձր որակի նշանակության ընդգծումն է, ինչպես նաեւ որակի հետ կապված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը։ Խոսքը ոչ միայն մարդու եւ շրջակա միջավայրի համար անվտանգ ապրանքների ստեղծման մասին է, այլեւ սպառողների պահանջմունքների եւ ակնկալիքների բավարարվածության աստիճանի մասին։
Շնորհավոր Որակի համաշխարհային օրը: