ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Չինաստանի պատվիրակության այցը Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին

21/11/2025 Նորություններ

Չինաստանի պատվիրակության այցը Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին

2025 թվականի նոյեմբերի 20-ին կայացավ աշխատանքային հանդիպում Հայաստանի Հանրապետության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի, Չինաստանի Կանոնակարգման գլխավոր վարչակազմի չափագիտության վարչության, Չինաստանի Չափագիտության ազգային ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր երկու երկրների չափագիտական համակարգերի հնարավորությունների ներկայացումը և փոխադարձ ճանաչումն, ինչը հիմք կհանդիսանա հետագա համագործակցությունը կառուցելու ավելի նպատակային, և արդյունավետ ձևաչափով։

Այցի ընթացքում ներկայացվեցին կողմերի ընթացիկ կարողությունները, զարգացման առաջնահերթությունները և հետաքրքրության ոլորտները։ Առանձնակի ուշադրություն դարձվեց չափագիտության բնագավառում երկկողմ համագործակցության հուշագրի դրույթների քննարկմանը, որը կարևոր քայլ է շարունակական համագործակցության գործընթացում։

Այցը եզրափակվեց ճանաչողական շրջայցով դեպի Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի նորաստեղծ լաբորատորիաներ, որտեղ չինական կողմը հնարավորություն ունեցավ ծանոթանալ տեխնիկական հագեցվածությանը, իրականացվող չափումներին և սպասվող զարգացման ծրագրերին։