ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Սույն թվականի նոյեմբերի 26-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում կայացավ «Որակի չափանիշներ առևտրի խթանման համար Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը, որին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակազմը ներկայացված էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Զեյնալյանի գլխավորությամբ, և որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության, «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության, Գերմանիայի ֆիզիկատեխնիկական դաշնային ինստիտուտի(PTB), Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության «Աջակցություն որակի ենթակառուցվածքի զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչները։ «Որակի չափանիշներ առևտրի խթանման համար Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի նպատակն է ապահովել Արևելյան գործընկերության երկրներում որակի ենթակառուցվածքի ինստիտուտների առաջընթացը՝ խթանելով իրենց կողմից մատուցված ծառայությունները և գործընթացները, արժեքի ստեղծումը, արտադրողականությունը և նորարարությունը՝ միջազգային և եվրոպական լավագույն փորձին համապատասխանելու համար: Ղեկավար կոմիտեի նիստը նվիրված էր ծրագրի առաջընթացի քննարկմանը, գրանցված ձեռքբերումների ներկայացմանը և գործընկեր երկրների միջև համագործակցության ուղղությունների բարելավման և սահմանված առաջնահերթ նպատակների իրականացման նոր ուղիների որոնմանը։ Նիստի ընթացքում ներկայացվեցին կատարած աշխատանքների հաշվետվությունները, գնահատվեցին արդյունքները և ընդունվեցին որոշումներ ծրագրի արդյունավետ իրագործման ուղղությամբ։

26/11/2025 Նորություններ

Սույն թվականի նոյեմբերի 26-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում կայացավ  «Որակի չափանիշներ առևտրի խթանման համար Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը, որին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության  աշխատակազմը ներկայացված էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Զեյնալյանի գլխավորությամբ, և որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության, «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության, Գերմանիայի ֆիզիկատեխնիկական դաշնային ինստիտուտի(PTB), Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության «Աջակցություն որակի ենթակառուցվածքի զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչները։

«Որակի չափանիշներ առևտրի խթանման համար Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի  նպատակն է ապահովել Արևելյան գործընկերության երկրներում որակի ենթակառուցվածքի ինստիտուտների առաջընթացը՝ խթանելով իրենց կողմից մատուցված ծառայությունները և գործընթացները, արժեքի ստեղծումը, արտադրողականությունը և նորարարությունը՝ միջազգային և եվրոպական լավագույն փորձին համապատասխանելու համար:

Ղեկավար կոմիտեի նիստը նվիրված էր ծրագրի առաջընթացի քննարկմանը, գրանցված ձեռքբերումների ներկայացմանը և  գործընկեր երկրների միջև համագործակցության ուղղությունների բարելավման և սահմանված առաջնահերթ  նպատակների իրականացման նոր ուղիների որոնմանը։ Նիստի ընթացքում ներկայացվեցին կատարած աշխատանքների հաշվետվությունները, գնահատվեցին արդյունքները և ընդունվեցին որոշումներ ծրագրի արդյունավետ իրագործման ուղղությամբ։