ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) 68-րդ նիստ

16/12/2025 Նորություններ

2025 թվականի դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ «ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) 68-րդ  նիստը, որին մասնակցում էին նաև «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Հայկ Զեյնալյանը, տնօրենի տեղակալ Արտակ Շահբազյանը և ստանդարտացման բաժնի պետ Թերեզա Բաբայանը։

Նիստի օրակարգում ներառված էին ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ոլորտներում գործունեության կատարելագործմանը, գիտական, տեխնիկական և առևտրատնտեսական կապերի ամրապնդման արդիական խնդիրների լուծմանն առնչվող հարցեր, ազգային մարմինների՝ տեխնիկական կարգավորման, ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ոլորտում ԱՊՀ նորմատիվ իրավական ֆոնդը վերանայելու առաջարկներ։

Ստանդարտների բյուրոյի կողմից ներկայացվեց  զեկույց ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտում որոշումների կատարման ընթացքի, գիտատեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերի արդյունքների, կատարված աշխատանքների վերաբերյալ։

Նիստի շրջանակում կայացավ արտադրանքի և ծառայությունների ոլորտում ձեռքբերումների համար 2025թ. ԱՊՀ Մրցույթի ժյուրիի նիստը, քվեարկության արդյունքում որոշվեց մրցանակակիրների կազմը։  

ԱՊՀ միջպետական խորհրդի նիստում ներկայացվեց «Ստանդարտներ և որակ. ԱՊՀ» ամսագրի պիլոտային համարը։ Մասնակիցները քննարկեցին ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի և «Ստանդարտներ և որակ» տեղեկատվական գովազդային գործակալության միջև համատեղ աշխատանքների հեռանկարները։ Քննարկվեց և հաստատվեց «Ստանդարտներ և որակ» տեղեկատվական գովազդային գործակալությանը հրատարակչական և կրթական գործունեության համար ԱՊՀ-ի բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու հարցը։

Քննարկման արդյունքների հիման վրա ընդունվեցին որոշումներ, որոնք ուղղված են միջպետական ստանդարտացման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը: