Նորություններ
ՀՀ ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի մատուցող ստուգաչափման ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ https://www.armstandard.am/ հարթակի միջոցով։
Օգտահաշիվ ստեղծելուց և մուտք գործելուց հետո ընտրել «Ստուգաչափման հայտ» ծառայությունը, լրացնել չափման միջոցի վերաբերյալ պահանջվող տվյալները, սարքի տեսակը, մոդելն ու այլ տեխնիկական բնութագրերը։ Սարքը հնարավոր է մոտեցնել ՍՉԱՄ լաբորատորիա կամ նշել գտնվելու վայրը։
Հայտը լրացնելուց հետո մուտք գործել դիմումների ցանկ բաժին, բանկային քարտով կատարել սահմանված վճարը։
Վճարումից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ազգային մարմնի մասնագետները շարժական լաբորատորիան մոտեցնում են սարքի գտնվելու վայր և իրականացնում համապատասխան ստուգաչափումը։
Ստուգաչափման արդյունքների ամփոփումից հետո տրամադրվում է վկայական, տեղեկությունը գեներացվում է QR կոդի միջոցով։