Նորություններ
ՀՀ ստանդարտների ազգային ֆոնդում գործող շուրջ 10 000 ստանդարտները հնարավոր է ձեռք բերել առցանց եղանակով՝ այցելելով և գրանցվելով https://www.armstandard.am/standards/1 կայքում։
Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դաշտերը, սահմանել մուտքանուն և գաղտնաբառ, որի արդյունքում ստեղծվում է դիմորդի օգտահաշիվ:
Գրանցումից և օգտահաշվի ակտիվացումից հետո մուտք գործել «Ստանդարտների կատալոգ» և ընտրել համապատասխան ստանդարտը։
3-րդ քայլով ընտրել ստանդարտները ու սեղմել «Պատվիրել» կոճակը։
Բանկային քարտով վճարումն իրականացնելուց հետո ստանդարտի վրա գեներացվում է QR կոդ, այնուհետև ձեռքբերված ստանդարտը հայտնվում է օգտվողի անձնական էջում։ Իսկությունը հնարավոր է ստուգել QR կոդը սկանավորելու միջոցով։