Նորություններ
Հունաստանի հավատարմագրման ազգային մարմինը հաստատել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տրամաչափարկման լաբորատորիաների հավատարմագրման ոլորտի ընդլայնումը՝ համապատասխան ISO/IEC 17025 միջազգային ստանդարտի պահանջներին։
Միջազգայնորեն արդեն հավատարմագրված զանգվածի և ջերմային չափումների ոլորտներին ավելացվել են նաև նոր ուղղություններ՝ էլեկտրական մեծություններ, պտտման մոմենտ և ճնշում։
Ընդլայնումը հնարավորություն է տալիս ապահովել առավել լայն շրջանակի չափումների միջազգային ճանաչումը և բարձրացնել տրամաչափարկման ծառայությունների վստահելիությունն ու մրցունակությունը։