Նորություններ
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն մասնակցել է EURAMET-ի Գլխավոր վեհաժողովին
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Զեյնալյանը հունիսի 3-4-ը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված Չափագիտության ազգային ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի (EURAMET) Գլխավոր վեհաժողովին։
EURAMET-ի տարեկան վեհաժողովը եվրոպական չափագիտական համայնքի կարևորագույն հարթակներից է, որը նպաստում է ոլորտի զարգացմանը, մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակմանը, ինչպես նաև անդամ կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնմանը։
Գլխավոր վեհաժողովին մասնակցությունը կարևոր նշանակություն ունի եվրոպական չափագիտական համայնքի և անդամ երկրների ազգային չափագիտական ինստիտուտների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հաստատման, ամրապնդման և հետագա զարգացման տեսանկյունից։