Նորություններ
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հունիսի 10-13-ը անցկացվել են Չափագիտության ազգային կառույցների եվրասիական համագործակցության տարածաշրջանային կազմակերպության (COOMET) միջոցառումները։
Միջոցառումների ընթացքում քննարկվել են չափագիտության ոլորտի թվայնացման, չափումների միջազգային ճանաչման, տարածաշրջանային համագործակցության խորացման և կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման հարցերը։
Միջոցառումներին մասնակցել են նաև «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության ներկայացուցիչները՝ ներգրավվելով քննարկումներին և փորձի փոխանակման գործընթացին։