ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

Նորություններ

Ստանդարտների համաշխարհային օր

14/10/2026 Նորություններ
Հոկտեմբերի 14-ին միջազգային հանրությունը նշում է Ստանդարտների համաշխարհային օրը՝ արժևորելով ստանդարտացման կարևոր դերը և ոլորտի հազարավոր մասնագետների ներդրումը հասարակության բարօրության ու կայուն զարգացման գործում։
Այս տարվա Ստանդարտների համաշխարհային օրվա ուղերձն ընդգծում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 7-րդ նպատակի՝ բոլորի համար մատչելի, հուսալի և մաքուր էներգիայի հասանելիության ապահովման կարևորությունը։
Ստանդարտները մեր կյանքի անտեսանելի, բայց անփոխարինելի հիմքերից են։ Դրանք նպաստում են արտադրանքի և ծառայությունների անվտանգության, որակի և արդյունավետության բարձրացմանը, ձևավորում վստահություն և օգնում լուծումներ գտնել էկոլոգիական, սոցիալական և տնտեսական ամենակարևոր խնդիրների համար։
Միավորելով գիտելիքը, գիտական միտքն ու մարդկային փորձը՝ ստանդարտները ստեղծում են համագործակցության ընդհանուր հիմք՝ նպաստելով նորարարությանը, միջազգային փոխըմբռնմանը և ավելի կայուն ապագայի կառուցմանը։
Շնորհավորում ենք Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ։ Թող ստանդարտացման ոլորտի յուրաքանչյուր մասնագետի նվիրված աշխատանքը շարունակի նպաստել առաջընթացին, վստահության ամրապնդմանը և բոլորի համար ավելի լավ ապագայի կերտմանը։