Նորություններ
2019թ. ապրիլի 2-ին քաղաք Քիշնևում՝ Մոլդովայի Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարությունում, տեղի ունեցավ Միջպետական խորհրդի 3-րդ արտահերթ խորհրդակցությունը: Խորհրդակցության աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ազգային մարմինների ղեկավարները և ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Ստանդարտացման բյուրոյի ներկայացուցիչները:
ՄՊԽ արտահերթ խորհրդակցության ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը.
Միջպետական խորհրդի առաքելությունը, տեսլականը և արժեքները,
ՄՊԽ կառուցվածքի բարելավումը,
ԱՊՀ մինչև 2030թ. տնտեսական զարգացման նախագծերի մշակումը:
Խորհրդակցության մասնակիցների կողմից քննարկումների արդյունքում ընդունվել են համաձայնեցված որոշումներ, և ստորագրվել է ՄՊԽ 3-րդ արտահերթ խորհրդակցության արձանագրությունը: