Սույն թվականի նոյեմբերի 10-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում տեղի ունեցավ ՏՀ 01 «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 «Շինությունների էներգաարդյունավետություն և ջերմաարդյունավետություն» ենթահանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում՝ ՀՍՏ ԻՍՕ 52000-1 և ՀՍՏ ԻՍՕ 52000-2 ազգային ստանդարտների նախագծերի վերջին խմբագրությունների քննարկումն էր:
Նիստին մասնակցում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մամին» ՓԲ ընկերության տնօրենի խորհրդական Հ. Զեյնալյանը, Ստանդարտացման և չափման միջոցների տեսակի հաստատման բաժնի պետ Թ. Բաբայանը, նույն բաժնի մասնագետներ Գ. Պետրոսյանը և Ա. Հարությունյանը, ենթահանձնաժողովի անդամներ Ա. Գևորգյանը (ՏՀ նախագահ, «Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան»), Տ. Սեկոյան (ՄԱԿ֊ի Զարգացման ծրագիր), Ս. Աբրահամյան («Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ), Ա. Եղիազարյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն), Ա. Չավուշյան, Ս. Թորոսյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտե):
Քննարկվեցին ստանդարտների նախագծերի տեքստերից առանձնացված մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ էր հստակեցնել։ Արդյունքում առաջարկվեցին առանձնացված հարցերի վերաբերյալ ընդունելի տարբերակներ, որոնց հետ համաձայնվեցին ԵՀ բոլոր անդամները:
Ակտիվ մասնագիտական բանավեճերի և քննարկումների արդյունավետությունը հաշվի առնելով՝ ԵՀ նախագահ Ա. Գևորգյանը առաջարկեց հրավիրել ևս մեկ նիստ՝ ՀՍՏ ԻՍՕ 52000-1 և ՀՍՏ ԻՍՕ 52000-2 ազգային ստանդարտների վերջնական նախագծերն աշխատանքային կարգով քննարկելու և որոշակի մասնագիտական խմբագրություններ կատարելու նպատակով: Առաջարկն ընդունվեց:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ որոշվեց լրամշակել ստանդարտների նախագծերի վերջին (երկրորդ) խմբագրությունները՝ հաշվի առնելով նիստի ընթացքում ընդունված դիտողությունները և առաջարկությունները: