Մայիսի 19-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ՓԲ ընկերությունը տոնեցին Չափագիտության համաշխարհային օրը, որ հատկանշական է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ առաջին անգամ նշվում նմանատիպ ձևաչափով և ԵՄ ֆինանսավորմամբ` «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» UNIDO ծրագրի շրջանակներում։
Չափագիտության համաշխարհային օրը ամենամյա տոնակատարություն է նվիրված 1875 թվականի մայիսի 20-ին 17 պետությունների կողմից ստորագրված Մետրաչափական կոնվենցիայի ստորագրմանը։ Կոնվենցիան չափագիտության մեջ սահմանեց գլոբալ համագործակցության շրջանակը և դրա արդյունաբերական, առևտրային և հասարակական կիրառությունները։
Այս տարվա Չափագիտության համաշխարհային օրվա միջոցառումների թեման նվիրված է «Չափումներին, որոնք աջակցում են պարենային գլոբալ համակարգին»։ Թեմայի ընտրությամբ պայմանավորված՝ միջոցառմանը մանսակիցները իրենց ելույթներում ներկայացրին Հայաստանի գրանցած ձեռքբերումները, ինչպես նաև տեղական չափագիտական ծառայությունների կարևորությունը սննդի անվտանգության և սպառողների իրավունքների պաշտպանության գործում: Օրվա միջոցառումների մաս էր կազմում նաև չափածրարված ապրանքների իրավական չափագիտությանն առնչվող հարցերին նվիրված սեմինարը: