ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Հոկտեմբերի 14-ը նշվում է որպես ստանդարտների համաշխարհային օր։

13/10/2023 Նորություններ

Հոկտեմբերի 14-ը նշվում է որպես ստանդարտների համաշխարհային օր։ Այս տարի նույնպես Ստանդարտների համաշխարհային օրը Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից նշվում է «Աշխարհն ավելի լավը դարձնելու ընդհանուր տեսլական» կարգախոսով, ինչը մեկ անգամ ևս ընդգծում է ստանդարտների դերը մարդկանց կյանքն ավելի լավ, անվտանգ և ավելի հեշտ դարձնելու գործում։

Ստանդարտների ամբողջ համակարգը կառուցված է համագործակցության վրա և ստանդարտացման ոլորտի մասնագետների ներդրումն անգնահատելի է որակի, անվտանգության և նորարարությանն ուղղված ստանդարտների մշակման գործընթացում: Ստանդարտները հանդիսանում են կայուն զարգացման նպատակներին հասնելու հնարավոր միջոցներից և գործնական լուծումներից մեկը, ավելի կայուն աշխարհ ունենալու մեր ընդհանուր ցանկությունը՝ կարևորելով բոլորի առողջությունն ու բարեկեցությունը:

Ստանդարտների համաշխարհային օրը արդյունաբերության և բիզնեսի, կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, սպառողների և ողջ հասարակության համար ստանդարտացման ոլորտում ներգրավված փորձագետների աշխատանքն արժևորելն և կարևորելն է, ուստի այն նաև յուրաքանչյուրիս ներդրումը գնահատելու օրն է: