Հունիսի 20-ին տեղի ունեցավ տեսակոնֆերանս «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և Ուզբեկստանի «Չափագիտության ազգային ինստիտուտի» միջև։ Առցանց հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու կառույցների միջև հնարավոր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այն է՝ էտալոնների համեմատության, Օրենսդրական չափագիտության ոլորտում համագործակցության, միջլաբորատոր համեմատություններ անցկացնելու հնարավորությունների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում որոշվեց մոտակա ժամանակահատվածում կնքել համագործակցության հուշագիր վերոնշյալ թեմաներին առնչվող՝ դրանով իսկ ավելի խորացնելով երկու երկրների չափագիտական կառույցների համագործակցությունը։
Նմանօրինակ հանդիպումները նպատակ ունեն մեծացնելու ՍՉԱՄ-ի միջազգային ճանաչումը և ընդլայնելու համագործակցությունների շրջանակը։