ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի» միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

29/07/2021 Նորություններ

Ս.թ.-ի հուլիսի 29-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)»-ում տեղի ունեցավ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)»-ի՝ ի դեմս ռեկտոր Գոռ Վարդանյանի համատեղ նիստը, որի ժամանակ երկու կողմերն ընդգծեցին համագործակցության կարևորությունը և տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկու կառույցների հետագա համագործակցության շուրջ: Նիստի ժամանակ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)»-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: 

Հուշագրի նպատակն է՝ Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառման և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը, Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և Ընկերության միջև համագործակցության և երիտասարդ սերնդի հետ ակտիվ երկխոսությունը, շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակման հարցերը:

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունն առաջադիմության ցուցանիշների հիման վրա անհրաժեշտության դեպքում կկատարի բարձր կուրսի ուսանողների ընտրություն՝ Համալսարանն ավարտելուց հետո Ընկերությունում աշխատանքի ընդունելու նպատակով, այդ թվում՝ ՀՀ Ազգային բանակում ծառայությունից հետո:

Համագործակցության հիմք են հանդիսանում տեղեկատվության փոխանակումը, տեխնիկական փոխադարձ աջակցությունն ու մասնագետների պարբերական վերապատրաստումը: