Նորություններ
Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը՝ որպես հարգանք միջազգային ստանդարտներ մշակող աշխարհի հազարավոր փորձագետների համատեղ ջանքերին:
2020 թվականին կարգախոսն է՝ <<Պաշտպանել մոլորակը ստանդարտների միջոցով>>:
Երկիր մոլորակի վրա կյանքը կախված է արևի էներգիայից: Սակայն, ժամանակակից քաղաքակրթության մարդկային և լայնածավալ արդյունաբերական գործունեությունը բացասաբար են ազդում երկիր մոլորակի կլիմայի և դրա հետ միասին կյանքի բոլոր ձևերի և ոլորտների վրա: Միևնույն ժամանակ, բնակչության արագ աճը և ուրբանիզացիայի մակարդակի բարձրացումը պահանջում են սահմանափակ ռեսուրսների պատասխանատու օգտագործում:
Մեր մոլորակի վրա մարդու ազդեցությունը