ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Ստանդարտների համաշխարհային օրը

14/10/2021 Նորություններ

Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ Ստանդարտների համաշխարհային օրվա կապակացությամբ:

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Միջազգային էլեկտրատեխնիկական կոմիտեի և Հեռահաղորդակցության միջազգային միության անդամները նշում են Ստանդարտների համաշխարհային օրը, որը հնարավորություն է տալիս համատեղ գնահատելու ամբողջ աշխարհում կամավոր տեխնիկական համաձայնագրերի մշակմամբ զբաղվող հազարավոր փորձագետների աշխատանքը, որոնք հրատարակվում են որպես միջազգային ստանդարտներ:  

Ստանդարտների համաշխարհային օրն այս տարի նշվում է «Աշխարհն ավելի լավը դարձնելու ընդհանուր տեսլական» կարգախոսով, որն ուղղված է ՄԱԿ-ի կողմից հռչակված Կայուն զարգացման նպատակներին և նշանավորվում որպես բազմամյա գործողությունների հանրագումարի և գնահատման ամփոփում, հասկանալու՝ ինչպես են միջազգային ստանդարտները նպաստում և դառնում Կայուն զարգացման նպատակներին հասնելու անբաժանելի մասը: