Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԵՆ 12393-2-2011 | |||||||
| Վերնագիր | Բուսական ծագման սննդամթերք. Պեստիցիդների մնացորդային քանակների որոշման գազաքրոմատագրման բազմաբաղադրիչ վերլուծման մեթոդներ. Մաս 2. Լուծամզման և մաքրման մեթոդներ | Նկարագրություն | Սույն ստանդարտով սահմանվում է բուսական ծագման սննդամթերքի նմուշների լուծամզման և մաքրման մեթոդները` պեստիցիդների մնացորդային քանակների որոշման համար: Թույլատրվում է օգտագործել տարբեր լուծիչներ: Պեստիցիդների մնացորդները սովորաբար կապվում են այլ համատեղ լուծամզվող բաղադրիչների հետ, որոնք ազդում են փորձարկման վրա: Վերլուծությունների կատարման նպատակով լուծամզուքների պարզեցման համար օգտագործում են մի քանի մեթոդներ` - մեթոդ Լ (L). լուծամզում ացետոնով, հեղուկ-հեղուկային բաժանում դիքլորմեթանով և մաքրում սիլիկաժելի (ածուխ) աշտարակում [1], - մեթոդ Մ (M). լուծամզում ացետոնով և հեղուկ-հեղուկային բաժանում դիքլորմեթանով (նավթային եթերով), անհրաժեշտության դեպքում մաքրում ֆլորոսիլով (Florosil®) [2],[3][4], - մեթոդ Ն (N). լուծամզում ացետոնով, հեղեւկ-հեղուկային բաժանում դիքլորմեթանով կամ ցիկլոհեքսանով (էթիլ ացետատով) և մաքրում ժելի տարածումով ու սիլիկաժելի աշտարակով քրոմատագրմամբ [5], [6], - մեթոդ Պ (P). լուծամզում էթիլ ացետատով, անհրաժեշտության դեպքում մաքրում ժելի տարածումով քրոմատագրմամբ [7]: Սույն ստանդարտով սահմանվում է բուսական ծագման սննդամթերքի լուծամզման և մաքրման Լ-ից մինչև Պ մեթոդների մանրամասները: Լուծամզման համար օգտագործում են տարբեր ծավալներով լուծիչներ: Մաքրման մեթոդներից են հեղուկ-հեղուկային բաժանումը, տարբեր ադսորբանտների վրա հեղուկային և ժելով քրոմատագրումը: | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն2008 | ||||||
| № | 890-А | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2011-11-03 | ||||||
| Գործարկման թվականը | 2011-12-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004 | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԵՆ | ||||||
| Դասակարգում |
67.080.01 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ Մրգեր, բանջարեղեն Մրգեր, բանջարեղեն և դրանց մշակումից ստացվող մթերքներ ընդհանուր առմամբ |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2011-11-11 | ||||||
| Գրանցման № | 927-2011 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2011 | ||||||
| Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||
| Թարգմանված է | |||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 22250 | ||||||