Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ 22221-2014 | |||||||
| Վերնագիր | Ինֆորմատիկան առողջապահության ոլորտում.Կլինիկական տվյալների պահման պատշաճ սկզբունքներ և գործելակարգեր | Նկարագրություն | Սույն ստանդարտը հիմնականում կենտրոնանում է այսուհետ կլինիկական տվյալների պահոց (ԿՏՊ) կոչվող կլինիկական տվյալների բազայի կամ այլ հաշվողական ծառայությունների վրա, որոնք պահում են կլինիկական տվյալները կամ ապահովում են մուտքը դեպի տվյալներ` երկրորդային օգտագործման նպատակներից ելնելով: Նպատակը կայանում է ԿՏՊ-ի ստեղծման, օգտագործման, պահման և պաշտպանության գործընթացի սկզբունքների և գործելակարգերի սահմանման մեջ, ներառյալ տվյալների պաշտպանության և էթիկական պահանջների ու հանձնարարականների իրականացումը` տեղեկատվության ղեկավարման և անվտանգության քաղաքականությունների համար: Տարբերակում են ԿՏՊ-ն և աշխատանքային տվյալների պահոցը` որպես առողջապահության տեղեկատվական համակարգի մի մաս. վերջինս կարող է ունենալ որոշ գործառնական հնարավորություններ` տվյալների երկրորդային օգտագործման համար, ներառյալ մատակարարման վիճակագրությունը` կանոնավոր կերպով իրականացվող հաշվետվության համար, սակայն չընդգրկելով ԿՏՊ-ի ողջ վերլուծական ունակությունը: Սույն ստանդարտը հանդիսանում է որպես լրացում և վկայակոչվող ստանդարտ` էլեկտրոնային բժշկական քարտերի (ԷԲՔ) համար, ինչպիսին է ԻՍՕ/ՏՍ 18308 ստանդարտը, ինչպես նաև որպես արդի անվտանգության ստանդարտ` մշակման գործընթացում: Սույն ստանդարտն ուղղված է ԷԲՔ-ի կիրառման, ինչպես նաև առողջապահության հետ կապված ու կազմակերպչական այլ տվյալների երկրորդային օգտագործման համար, որոնք ստացվում են վերլուծական և բնակչության հեռանկարներից, ներառյալ որակի ապահովումը, համաճարակաբանությունը և տվյալների խորը վերլուծությունը: Այդ տվյալները, ֆիզիկական կամ տրամաբանական ձևաչափով, ունեն ավելի լայն կիրառություն առողջապահական ծառայություններում, հանրային առողջապահության և տեխնոլոգիական գնահատման մեջ, գիտելիքների հայտնաբերման և կրթության բնագավառներում: Սույն ստանդարտում նկարագրված են ԿՏՊ-ի սկզբունքները և գործելակարգերը, մասնավորապես դրանց ստեղծման և օգտագործման, անվտանգության խնդիրները և մեթոդաբանական ու տեխնոլոգիական ասպեկտները, որոնք կապված են կլինիկական տվյալների պահման արդյունավետության հետ: Անվտանգության խնդիրները տարածվում են ԷԲՔ-ի վրա` վերաբերվելով բնակչության վրա հիմնված կիրառմանը, որոնք ազդում են խնամքի ստացման, խնամողի, պատասխանատու կազմակերպությունների և երրորդ կողմերի վրա, ովքեր սահմանում են մուտքը: Սույն ստանդարտը նախատեսված չէ մեթոդաբանական կամ տեխնոլոգիական հեռանկարների նշանակումներ տալու համար, այլ հետևողական կերպով, ունի սկզբունքների և գործելակարգերի նկարագրության ապահովման նպատակ, ինչի շնորհիվ կարող են հեշտանալ ԿՏՊ-ի քաղաքականությունների ձևակերպումը և տեղային կամ ազգային մակարդակով ղեկավար գործելակարգերը: | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004 | ||||||
| № | 73-Վ | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2014-12-01 | ||||||
| Գործարկման թվականը | 2015-02-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004 | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | ||||||
| Դասակարգում |
35.240.80 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը առողջապահությունում |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2014-12-01 | ||||||
| Գրանցման № | 1208-2014 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2014 | ||||||
| Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||
| Թարգմանված է | |||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 39500 | ||||||