ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ 404-2018
Վերնագիր Փոփոխական հոսանքի 45 կՎ-ից բարձր լարման օդային էլեկտրահաղորդման գծեր. Մաս 1. Հիմնական պահանջներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
Նկարագրություն Ստանդարտը վերաբերում է փոփոխական հոսանքի 45 կՎ-ից բարձր անվանական լարման և 100 Հց-ից ցածր անվանական հաճախականության օդային էլեկտրահաղորդման գծերին: Սույն ստանդարտը սահմանում է այն հիմնական պահանջները, որոնք պետք է պահպանվեն նոր օդային գծերի նախագծման և կառուցման ժամանակ, որպեսզի գծի գործառույթը կատարվի` հաշվի առնելով մարդկանց անվտանգության, շահագործման, տեխնիկական սպասարկման և շրջակա միջավայրի պահպանության պահանջները: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1․ Յուրաքանչուր երկրի կողմից սույն ստանդարտի կիրառության սահմանները, կապված գոյություն ունեցող օդային գծերի հետ, պետք է համապատասխանեն տվյալ երկրում գործող Ազգային նորմատիվային դրույթների (ԱՆԴ) պահանջներին: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2․ Մեկուսացված հաղորդալարերով օդային գծերի նախագծումը և կառուցումը, որոնցում ներքին և արտաքին հեռավորությունները կարող են լինել ավելի փոքր, քան նշված է ստանդարտում, ընդգրկված չեն: Ստանդարտի մյուս պահանջները կարող են կիրառելի լինել, իսկ որտեղ անհրաժեշտ է, պետք է դիտարկվեն Ազգային նորմատիվային դրույթները: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3․ Ստանդարտի այս մասը կիրառելի է օպտիկական հողակցման հաղորդալարերի (OPGW) և օպտիկական հաղորդալարերի (OPCON) համար: Այնուամենայնիվ, ստանդարտը չի կիրառվում հեռահաղորդակցության համակարգերի համար, որոնք կիրառվում են օդային գծերի վրա` կամ հաղորդման գիծ/ամպրոպապաշտպան ճոպան համակարգին (օրինակ` փաթաթված,…) միացված, կամ` որպես էլեկտրահաղորդման հենասյուների կողմից պահվող առանձին մալուխներ (օրինակ` (ADSS) դիէլեկտրիկական ինքնուրույն պահվող), կամ հեռահաղորդակցության սարքավորումների համար, որոնք բարձրացված են առանձին հենասյուների վրա: Անհրաժեշտության դեպքում, պահանջները կարող են տրված լինել Ազգային նորմատիվային դրույթներում: Սույն ստանդարտը չի կիրառվում. - փակ էլեկտրական տարածքներում գտնվող օդային գծերի համար, ինչպես նշված է ՀԴ 637-ում, - էլեկտրիֆիկացված երկաթուղիների ցանցային համակարգերի համար: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 4․ Օրինակ, «նոր օդային գծի» նշանակության կամ չափերի վերաբերյալ հատուկ սահմանումը պետք է մտցվի ազգային լրացման մեջ` ներառվելով ազգային նորմատիվային դրույթներում: Դա կնշանակի ամբողջովին նոր գիծ` A և B կետերի մեջև:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
21-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 0000-00-00
Գործարկման թվականը 2020-01-01
Մշակողը և հասցեն
Կատեգորիա ՀՍՏ - ՀՀ ազգային ստանդարտ
Դասակարգում 29.240.20
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱ
Էլեկտրահաղորդման և էլեկտրական բաշխիչ ցանցեր
Էլեկտրահաղորդագծեր և էլեկտրական բաշխիչ գծեր
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
Գրանցման ամսաթիվը 2019-02-26
Գրանցման № 1451-2019
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №1-2019
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 110000