ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 17294-2-2016
Վերնագիր Ջրի որակ. Ինդուկտիվ-կապված պլազմայով մաս-սպեկտրոմետրի կիրառում. Մաս 2. Ընտրված տարրերի որոշում, ներառյալ ուրանի իզոտոպները
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում է ջրում (օրինակ խմելու ջուր, մակերևութային ջուր, ստորգետնյա ջուր, կեղտաջուր կամ էլյուատ) ալյումինի, անտիմոնի, մկնդեղի, բարիումի, բերիլիումի, բիսմութի, բորի, կադմիումի, ցեզիումի, կալցիումի, ցերիումի, քրոմի, կոբալտի, պղնձի, դիսպրոզիումի, էրբիումի, գադոլինիումի, գալիումի, գերմանիումի, ոսկու, հաֆնիումի, հոլմիումի, ինդիումի, իրիդիումի, երկաթի, լանթանի, կապարի, լիթիումի, լյուտեցիումի, մագնեզիումի, մանգանի, սնդիկի, մոլիբդենի, նեոդիմի, նիկելի, պալադիումի, ֆոսֆորի, պլատինի, կալիում, պրազեոդիմի, ռուբիդիումի, ռենիումի, ռոդիումի, ռուտենիումի, սամարիումի, սկանդիումի, սելենի, արծաթի, նատրիումի, ստրոնցիումի, տերբիումի, թելուրի, թորիումի, թալիումի, թուլիումի, անագի, վոլֆրամի, ուրանի և նրա իզոտոպների, վանադիումի, իտրիումի, իտերբիումի, ցինկի և ցիրկոնիումի տարրերի որոշման մեթոդը։ Հաշվի առնելով հատուկ և լրացուցիչ խանգարումները, սույն տարրերը կարող են հայտնաբերվել նաև ջրի հիդրոլիզային քայքայման ժամանակ, տիղմում և հատակային նստվածքներում (օրինակ ԻՍՕ 15587-1 կամ ԻՍՕ 15587-2 ստանդարտներում)։ Աշխատանքային միջակայքը կախված է նմուշի մատրիցայից և առաջացած խանգարող ազդեցություններից։ Տարրերի մեծամասնության համար (Աղյուսակ 1) քանակական գնահատման սահմանը (xLQ) խմելու ջրում և համեմատաբար չաղտոտված ջրերում գտվում է 0,002-1,0 մկգ/դմ3 միջակայքում։ Աշխատանքային միջակայքը, կախված էլեմենտից և նախապես որոշված պահանջներից, ներառում է մի քանի պգ/ դմ3 և մգ/դմ3 կոնցենտրացիաներ։ Տարրերի մեծամասնության համար քանակական գնահատման սահմանները պարապ նմուշի աղտոտման հետևանք են և հիմնականում կախված են լաբորատորիայի տարածքում օդափոխման համակարգից, որոնք ազդում են ռեակտիվների և ապակե ամանեղենի մաքրության վրա։
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
85-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2016-12-19
Գործարկման թվականը 2017-02-01
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 13.060.50
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈւԹՅՈւՆ. ՄԱՐԴՈւ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԵՐԳՈՐԾՈւԹՅՈւՆԻՑ. ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ
Ջրի որակ
Ջրի հետազոտություն քիմիական նյութերի պարունակության որոշման համար
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
Գրանցման ամսաթիվը 2016-12-19
Գրանցման № 1363-2017
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2016
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 34500