ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 12846-2019
Վերնագիր Ջրի որակ. Սնդիկի որոշում. Ատոմաաբսորբցիոն սպեկտրաչափական (ԱՍ) մեթոդ հարստացումով և առանց հարստացման
Նկարագրություն Սույն ստանդարտով բնութագրվում է խմելու ջրում, մակերևութային ջրերում, ստորերկրյա (գրունտային) ջրերում, անձրևաջրերում և հոսող ջրերում սնդիկի որոշման երկու մեթոդ՝ համապատասխան նախնական մշակումից հետո։ Առաջին մեթոդի համար (բաժին 6-ում նկարագրված) օգտագործվում է օրինակ ոսկու և պլատինի ադսորբումը, սնդիկի ամալգամման (միախառնում) եղանակով հարստացման մակարդակը։ 7-րդ կետում նշված մեթոդի համար հարստացման մակարդակը բացակայում է։ Մեթոդի ընտրությունը կախված է առկա սարքավորումներից, մատրիցներից և կոնցենտրացիայի ընդգրկույթից։ Երկու մեթոդներն էլ համապատասխանում են ջրում սնդիկի պարունակության որոշման համար։ Հարստացման մեթոդը (տես կետ 6-ը) սովորաբար պարունակում է գործնական աշխատանքային ընդգրկույթներ՝ 0,01 մկգ/դմ3 –ից մինչև 1 մկգ/դմ3-ը։ Վավերացման փորձարկման մասնակիցների կողմից (տես Հավելված Ա-ն) ներկայացված միջին քանակական սահմանը (ՄՔՍ) կազմում է 0,008 մկգ/ դմ3: ՄՔՍ-ի մասին այս տեղեկատվությունը օգտագործողին տալիս է սույն ստանդարտի մասին պատկերացում և չի փոփոխում աշխատանքային բնութագրի գնահատականը, որը հիմնված է լաբորատոր տվյալների վրա։ Պետք է հաշվի առնել, որ հատուկ սարքավորումների հաշվին (օրինակ՝ սնդիկի առանձին անալիզարարներ) հնարավոր է հասնել ՄՔՍ-ի ավելի ցածր արժեքների։ Առանց հարստացման մեթոդը (բաժին 7-ում բերված) սովորաբար պարունակում է գործնական աշխատանքային ընդգրկույթ՝ 0,05 մկգ/ դմ3 –ից սկսվող։ ՄՔՍ-ը, որը առաջադրվել է վավերացման փորձարկման մասնակիցների կողմից (տես Հավելված Ա-ն) կազմում է 0,024 մկգ/ դմ3։ Կախված հատուկ կիրառումից օգտագործողը պետք է որոշի, թե սահմանվում են արդյոք ավելի բարձր կոնցենտրացիաներ հարստացման փուլի բացթողման և/կամ նմուշի (նմուշների) նոսրացման եղանակով։ Երկու մեթոդների զգայունությունն էլ կախված է ընտրված աշխատանքային պայմաններից: Մինչև 0,002 մկգ /մլ3 Hg-ի (սնդիկ) էքստրեմալ ցածր կոնցենտրացիաների որոշման համար մեկ այլ տարբերակ է հանդիսանում առանց նախնական խտացման, ատոմային ֆլուորեսցենտային սպեկտրաչափության (տես ԻՍՕ 17852) կիրառումը։ Հատուկ ատոմաաբսորբման սնդիկի անալիզարարները թույլ են տալիս որոշել մինչև 0,010 մկգ/ դմ3 առանց նախնական խտացման։ Ընդհանուր առմամբ ԱՍ-ի (կամ ԱՖՍ-ի) միջոցով Hg-ի կոնցենտրացիայի որոշումը, կախված է լաբորատոր մաքուր աշխատանքային պայմաններից և բարձր մաքրության քիմիական նյութերի օգտագործումից՝ աննշան բացթողումներով և Hg-ի քիչ պարունակությամբ։ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ․ Սույն ստանդարտը կիրառվում է արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերի համար, նրանից հետո երբ համապատասխան պայմաններում տեղի է ունեցել խառնման լրացուցիչ փուլը և մեթոդի ստուգումը (տես 7․4 կետը)։ Անաէրոբային կրճատման համար, նմուշի կայունության պոտենցիալ խնդիրը (սնդիկի կորուստը) կայանում է վերականգնվող արդյունաբերական հոսքը մանրամասն դիտարկելու վրա:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
150-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2019-12-12
Գործարկման թվականը 2020-02-01
Մշակողը և հասցեն
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 13.060.50
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈւԹՅՈւՆ. ՄԱՐԴՈւ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԵՐԳՈՐԾՈւԹՅՈւՆԻՑ. ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ
Ջրի որակ
Ջրի հետազոտություն քիմիական նյութերի պարունակության որոշման համար
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ 12846:2012
Գրանցման ամսաթիվը 2019-12-12
Գրանցման № 1487-2019
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2019
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 22000