ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 26000-2012
Վերնագիր Սոցիալական պատասխանատվության վերաբերյալ ուղեցույց
Նկարագրություն Սույն ստանդարտն ուղեցույց է բոլոր տիպի կազմակերպությունների համար` անկախ դրանց չափից և գտնվելու վայրից և վերաբերում է` ա (a). սոցիալական պատասխանատվության վերաբերյալ հասկացություններին, տերմիններին և սահմանումներին, բ (b). սոցիալական պատասխանատվության նախադրյալներին, միտմանը և բնութագրերին, գ (c). սոցիալական պատախանատվության սկզբունքներին և կանոններին, դ (d). սոցիալական պատասխանատվության հիմնական թեմաներին և խնդիրներին, ե (e). կազմակերպությունում և, կազմակերպության կողմից քաղաքականության վարման միջոցով նաև իր ազդեցության ոլորտի սահմաններում, էթիկական վարքագծի ինտեգրմանը, ներդրմանը և խթանմանը, զ (f). շահագրգիռ կողմերի հայտնաբերմանը և ներգրավմանը, է (g). սոցիալական պատասխանատվության վերաբերյալ պարտականությունների, արդյունավետության և այլ տեղեկատվության փոխանակմանը: Սույն ստանդարտը նախատեսված է օգնելու կազմակերպություններին նպաստել կայուն զարգացմանը: Այն նախատեսված է քաջալերելու կազմակերպություններին գործել օրենսդրական դաշտում` հասկանալով, որ դա ցանկացած կազմակերպության հիմնական պարտականությունն է, և իր սոցիալական պատասխանատվության բաղկացուցիչ մասը: Սույն ստանդարտը նախատեսված է ապահովելու փոխըմբռնում սոցիալական պատասխանատվության բնագավառում և լրացնելու սոցիալական պատասխանատվության վերաբերյալ այլ միջոցներ և նախաձեռնություններ, այլ ոչ թե փոխարինելու դրանց: Ըստ վարքագծի միջազգային նորմերի սույն ստանդարտը կիրառելու դեպքում կազմակերպությանը խորհուրդ է տրվում հաշվի առնել սոցիալական, էկոլոգիական, իրավական, մշակութային, քաղաքական և կազմակերպչական բազմազանությունը, ինչպես նաև տնտեսական պայմանների տարբերությունները: Սույն ստանդարտը կառավարաման համակարգի ստանդարտ չէ: Այն նախատեսված չէ սերտիֆիկացման նպատակների կամ պարտադիր կամ կոնկրետ կիրառման համար: Ըստ ՀՍՏ ԻՍՕ 26000 ստանդարտի սերտիֆիկացման ցանկացած առաջարկ կամ պահանջ կխեղաթյուրի սույն ստանդարտի իմաստը և նպատակը: Սույն ստանդարտն ուղեցույց է սոցիալական պատասխանատվության վերաբերյալ և կարող է կիրառվել որպես պետական քաղաքական գործունեության մեխանիզմ: Սույն ստանդարտը միջազգային, ներպետական և այլն գործունեությունում հիմք չի հանդիսանում իրավական գործողությունների, բողոքների, պաշտպանության կամ այլ պահանջների, ինչպես նաև սպառողների միջազգային օրենքի գնահատման համար: Սույն ստանդարտը չի կանխում տարբեր տիպի ազգային ստանդարտների մշակումը, որոնք ավելի յուրահատուկ են և ավելի մեծ պահանջարկ ունեն:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
43-В
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2012-06-29
Գործարկման թվականը 2012-07-01
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 03.100.01
ՍՈՑԻՈԼՈԳԻԱ. ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ. ՖԻՐՄԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈւՄ. ՎԱՐՉԱԿԱԶՄ. ՏՐԱՆՍՊՈՐՏ
Ֆիրմաների կազմակերպում և ղեկավարում
Ֆիրմաների կազմակերպում և ղեկավարում ընդհանուր առմամբ
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ 26000:2010
Գրանցման ամսաթիվը 2012-07-02
Գրանցման № 977-2012
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №2-2012
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է Հայերեն
Հանգուցային բառեր արդյունավետություն
հուսալիություն
սոցիալական պատասխանատվություն
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 48500