ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 52010-1-2021
Վերնագիր Շենքերի էներգետիկ բնութագիր - Արտաքին կլիմայական պայմաններ Մաս 1. Էներգետիկական հաշվարկների համար կլիմայական տվյալների փոխակերպում
Նկարագրություն Սույն ստանդարտը սահմանում է կլիմայական տվյալների փոխակերպման հաշվարկի ընթացակարգը էներգետիկական հաշվարկների համար: Սույն ստանդարտը հիմնականում վերաբերում է կամայական ուղղություն և թեքություն ունեցող մակերևույթի վրա արևի ճառագայթման հաշվարկին: Ներկայացված է նաև արևի ճառագայթումը լուսավորության փոխակերպելու պարզ մեթոդը: Կամայական մակերևույթի վրա արևի ճառագայթումն ու լուսավորումն օգտագործվում են որպես շենքերի տարրերի (օրինակ՝ տանիքներ, ճակատային հատվածներ և պատուհաններ) կամ շենքերի տեխնիկական համակարգերի բաղադրիչների համար (ինչպիսիք են արևային ջերմային կուտակիչները, ՖՎ (ֆոտովոլտային) վահանակները) էներգետիկական և ցերեկային լույսի հաշվարկների համար սկզբնական տվյալներ: Շենքերի, շենքերի տարրերի կամ դրանց տեխնիկական համակարգերի ջերմության և խոնավության ցուցանիշները գնահատելու համար պահանջվող կլիմայական տվյալների մյուս պարամետրերը (օրինակ՝ քամի, ջերմաստիճան, խոնավություն և երկար ալիքային (ջերմային) ճառագայթում) պետք է ձեռք բերվեն ԻՍՕ 15927-4 ստանդարտի ընթացակարգերի համաձայն: Այս տվյալները սույն ստանդարտում նշված են որպես սկզբնական տվյալներ և փոխանցվում են որպես վերջնական տվյալներ՝ առանց որևէ ձևափոխման: Ծանոթություն 1. Սույն ստանդարտի միջոցով այդ տվյալները փոխանցելու նպատակն այն է, որ ՇԷԲ շարքի բոլոր ստանդարտների համար գոյություն ունենա մեկ և համաձայնեցված աղբյուր, որն ըստ անհրաժեշտության թույլ կտա կատարել ցանկացած տեսակի ձևափոխում կամ այլ վերամշակում կոնկրետ ծրագրի համար: Ծանոթություն 2. Աղյուսակը 1-ը ներկայացնում է ՇԷԲ ստանդարտների շարքում սույն ստանդարտի հարաբերական դիրքը՝ ԻՍՕ 52000-1 ստանդարտում սահմանված մոդուլային կառուցվածքի համատեքստում:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ
189-Ն
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2021-12-07
Գործարկման թվականը 2022-01-01
Մշակողը և հասցեն «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 91.120.10
ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Շենքերի պաշտպանություն արտաքինից և ներսից
Շենքերի ջերմամեկուսացում
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ՀՍՏ ԻՍՕ 52010-1-2021
Գրանցման ամսաթիվը 2021-12-08
Գրանցման № 1535-2021
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2021
Բնագրի լեզուն lang_
Թարգմանված է Հայերեն
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 21200