Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԵՆ 1264-4-2021 | |||||||
| Վերնագիր | Ներկառուցված մակերեսային ջրային ջեռուցման և հովացման համակարգեր. Մաս 4. Հավաքակցումը | Նկարագրություն | ԵՆ 1264 ստանդարտների շարքը ներկայացնում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերում ջեռուցման և հովացման համակարգերի ներդրման համար անհրաժեշտ ուղեցույցեր և հիմնականում վերաբերում է ջերմատվության նպատակով ներդրված համակարգերին: ԵՆ 1264 ստանդարտների շարքը տարածվում է ջրային շրջանառությամբ աշխատող ջեռուցման և հովացման համակարգերի վրա, որոնք ներդրված են ջեռուցվող կամ հովացվող տարածքի առանձնացված մակերեսների վրա` ջեռուցման կամ հովացման նպատակով: Ըստ անհրաժեշտության, նաև սահմանում է ջրի փոխարեն ջերմակիր այլ միջոցների օգտագործումը: ԵՆ 1264 ստանդարտների շարքը սահմանում է արտադրանքի ստանդարտացված ցուցանիշները՝ հաշվարկելով և փորձարկելով ներդրված համակարգերի ջերմատվությունը՝ տեխնիկական բնութագրերի և սերտիֆիկացման համար: Այս համակարգերի նախագծման, կառուցման և շահագործման վերաբերյալ տես հետևյալ ստանդարտները՝ ԵՆ 1264-3 և ԵՆ 1264-4 ստանդարտները՝ A, B, C, D, H, I և J տեսակների համար, ԵՆ ԻՍՕ 11855 ստանդարտների շարքը՝ E, F և G տեսակների համար: ԵՆ 1264 ստանդարտների շարքում նշված համակարգերը տեղադրվում են շենքի առանձնացված մակերեսների կառուցվածքային հիմքի վրա՝ ուղղակիորեն կամ ամրացվող հենարաններով: ԵՆ 1264 ստանդարտների շարքը չի վերաբերում առաստաղի ջեռուցման և հովացման այն համակարգերին, որոնք տեղադրված են համակարգի և շենքի կառուցվածքի միջև բացօթյա կախովի առաստաղում, ինչը թույլ է տալիս օդի ջերմային շրջանառությունը: Վերոնշյալ համակարգերի ջերմատվությունը կարող է որոշվել՝ համաձայն ԵՆ 14037 ստանդարտների շարքի և ԵՆ 14240 ստանդարտի: ԵՆ 1264-4 ստանդարտը սահմանում է հատակին, առաստաղին և պատին ներդրդրված ջեռուցման և հովացման համակարգերի կառուցման համար միասնական պահանջներ՝ ապահովելու համար ջեռուցման և հովացման համակարգերի համապատասխան կիրառելիությունը: ԵՆ 1264 ստանդարտների շարքով սահմանված պահանջները վերաբերում են միայն ջեռուցման և հովացման համակարգերի այն բաղադրիչներին, որոնք ջեռուցման և հովացման համակարգերի մաս են կազմում: ԵՆ 1264-4 ստանդարտը չի վերաբերում այն տարրերին, որոնք ջեռուցման և հովացման համակարգերի մաս չեն կազմում: | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| № | 198-Ն | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2021-12-16 | ||||||
| Գործարկման թվականը | 2022-01-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԵՆ | ||||||
| Դասակարգում |
91.120.10 ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ Շենքերի պաշտպանություն արտաքինից և ներսից Շենքերի ջերմամեկուսացում |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2021-12-16 | ||||||
| Գրանցման № | 1539-2021 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2021 | ||||||
| Բնագրի լեզուն | lang_ | ||||||
| Թարգմանված է | |||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 8800 | ||||||