Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ 17772-1-2022 | |||||||
| Վերնագիր | Շենքերի էներգետիկ բնութագիր. Ներքին միջավայրի որակ. Մաս 1. Շենքերի էներգաարդյունավետության նախագծման և գնահատման համար ներքին միջավայրի մուտքային պարամետրեր | Նկարագրություն | Սույն ստանդարտը սահմանում է ջերմային միջավայրի, շենքի ներսի օդի որակի, լուսավորության և ակուստիկայի՝ ներքին միջավայրին վերաբերելի պարամետրային պահանջները և սահմանվնում է այն եղանակը, որով կարելի է սահմանել այդ պարամետրերը շենքերի համակարգերի նախագծման և էներգետիկ բնութագրերի հաշվարկների համար։ Այն ներառում է նախագծման չափորոշիչներ տեղական ջերմային անհարմարավետության գործոնների, միջանցիկ քամու, ճառագայթող ջերմաստիճանային ասիմետիկության, օդի ուղղահայաց հոսքերի ջերմաստիճանի տարբերությունների և հատակի մակերեսի ջերմաստիճանի համար։ Սույն ստանդարտը կիրառելի է այն դեպքերում, երբ ներքին միջավայրի չափորոշիչները սահմանված են տարածքում մարդկանց ներկայության պայմանի համար, երբ արտադրությունը կամ իրականացվող գործընթացն էական ազդեցություն չի ունենում շենքի ներքին միջավայրի վրա։ Այն նաև հատկորոշում է շենքի զբաղեցվածության այն ժամանակացույցը, որն օգտագործվում է էներգետիկ ստանդարտ հաշվարկներում։ Սույն ստանդարտը նաև ներկայացնում է, թե ինչպես կարելի է օգտագործել ներքին միջավայրի համար սահմանված չափորոշիչների տարբեր կատեգորիաները։ Սույն ստանդարտում բերված չափորոշիչները կարելի է նաև գործածել հաշվարկման ազգային մեթոդները կիրառելիս։ Սույն ստանդարտը սահմանում է ներքին միջավայրի չափորոշիչները՝ գործող ստանդարտների և գոյություն ունեցող զեկույցների հիման վրա (որոնք թվարկված են 2-րդ կետում և Մատենագիտության մեջ)։ Սույն ստանդարտով չեն սահմանվում նախագծման մեթոդները, սակայն տրվում են շենքի արտաքին պատող կոնստրուկցիաների, ջեռուցման, հովացման, օդափոխության և լուսավորության նախագծման մուտքային պարամետրերը։ | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| № | 164-Ն | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2022-11-29 | ||||||
| Գործարկման թվականը | 2023-01-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | ||||||
| Դասակարգում |
91.120.10 ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ Շենքերի պաշտպանություն արտաքինից և ներսից Շենքերի ջերմամեկուսացում |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2022-11-29 | ||||||
| Գրանցման № | 1552-2022 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2022 | ||||||
| Բնագրի լեզուն | lang_ | ||||||
| Թարգմանված է |
Հայերեն |
||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 39650 | ||||||