Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԵՆ 16798-1-2022 | |||||||
| Վերնագիր | Շենքերի էներգետիկ բնութագիր. Շենքերի օդափոխություն. Մաս 1. Շենքերի էներգաարդյունավետության նախագծման և գնահատման համար շենքի ներսի օդի որակին, ջերմային միջավայրին, լուսավորությանը և ակուստիկային վերաբերող ներքին միջավայրի մուտքային պարամետրերը. Մ1-6 մոդուլ | Նկարագրություն | Սույն ստանդարտով սահմանվում են շենքի ներքին միջավայրի պարամետրերի պահանջները՝ ջերմային միջավայրի, ներսի օդի որակի, լուսավորության և ակուստիկայի համար, և հստակ ներկայացնում է այդ պարամետրերի սահմանման ձևերը շենքի համակարգի նախագծման և էներգաարդյունավետության հաշվարկների համար: Սույն ստանդարտը ներառում է նախագծման հարաչափեր տեղային ջերմային անհարմարության գործակիցների, միջանցիկ քամու, ճառագայթային ջերմաստիճանի անհամաչափության, օդի ջերմաստիճանի ուղղահայաց տարբերությունների և հատակի մակերեսի ջերմաստիճանի համար: Սույն ստանդարտը կիրառելի է այն դեպքում, երբ ներսի միջավայրի հարաչափերը սահմանվում են ըստ մարդկանց զբաղեցվածության, և երբ արտադրությունը կամ գործընթացը մեծ ազդեցություն չունեն ներքին միջավայրի վրա: Սույն ստանդարտով սահմանվում են նաև զբաղվածության ժամանակացույցերը, որոնք պետք է օգտագործվեն ստանդարտ էներգետկ հաշվարկներում, ինչպես նաև տրված են ներքին միջավայրի տարբեր կատեգորիաների հարաչափերի օգտագործման եղանակները: Սույն ստանդարտի չափորոշիչները կարող են օգտագործվել նաև ազգային հաշվարկային մեթոդներում: Սույն ստանդարտով հարաչափեր են սահմանվում ներքին միջավայրի համար նորմատիվ վկայակոչումների կամ գրականության ցանկում թվարկված՝ գործող ստանդարտների և հաշվետվությունների հիման վրա: Սույն ստանդարտով նախագծման մեթոդները չեն սահմանվում, սակայն ներկայացնում է մուտքային պարամետրեր շենքը պատող կոնստրոււկցիաների, ջեռուցման, հովացման, օդափոխման և լուսավորության նախագծման համար: Աղյուսակ 1-ում ներկայացված է սույն ստանդարտի հարաբերական դիրքը ՇԷԲ ստանդարտների լրակազմում՝ մոդուլային կառուցվածքի համատեքստում, ինչպես սահմանված է ԵՆ ԻՍՕ 52000-1-ում: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1. ՍԵՆ ԻՍՕ/ՏՌ 52000-2-ում կարելի է գտնել նույն աղյուսակը՝ յուրաքանչյուր մոդուլի համար համապատասխան ՇԷԲ ստանդարտների նշագրերով և ուղեկցող տեխնիկական հաշվետվություններով, որոնք գործում են կամ գտնվում են մշակման փուլում: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2. Մոդուլները ներկայացնում են ՇԷԲ ստանդարտներ, չնայած մեկ ՇԷԲ ստանդարտ կարող է ընդգրկել մեկից ավելի մոդուլ, իսկ մեկ մոդուլը կարող է ընդրգկված լինել մեկից ավելի ՇԷԲ ստանդարտներով, օրինակ՝ համապատասխանաբար պարզեցված և մանրամասն մեթոդով: Տես նաև 2-րդ կետը և Ա.1 (A.1) և Բ.1 (B.1) աղյուսակները: | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| № | 164-Ն | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2022-11-29 | ||||||
| Գործարկման թվականը | 2023-01-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԵՆ | ||||||
| Դասակարգում |
91.120.10 ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ Շենքերի պաշտպանություն արտաքինից և ներսից Շենքերի ջերմամեկուսացում |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2022-11-29 | ||||||
| Գրանցման № | 1553-2023 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2022 | ||||||
| Բնագրի լեզուն | lang_ | ||||||
| Թարգմանված է |
Հայերեն |
||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 32400 | ||||||