Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ/ԻԷԷԷ 26515-2022 | |||||||
| Վերնագիր | Համակարգեր և ծրագրային ապահովման նախագծում. Օգտագործողների համար տեղեկատվության մշակում ճկուն միջավայրում | Նկարագրություն | Սույն ստանդարտը պաշտպանում է տեղեկատվություն մշակողների և հարակից դերակատարների շահերը, որոնք պատասխանատու են ճկուն միջավայրում մշակված ծրագրային ապահովման և համակարգերի օգտագործողների համար տեղեկատվության ստեղծման համար: Սույն ստանդարտը տրամադրում է գործընթացի ստանդարտ մոտեցում՝ ճկուն մշակման նախագծերում օգտագործողների համար տեղեկատվության մշակման գործընթացի սահմանման վերաբերյալ: Սույն ստանդարտը ներկայացնում է տեղեկատվության կառավարման և տեղեկատվության մշակման գործընթացների պահանջները, որոնք համապատասխանում են ճկուն մշակման մեթոդներ օգտագործող ծրագրային ապահովման նախագծերին։ Կետ 5-ը ներառում է ճկուն ծրագրային ապահովման մշակման տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները: Կետ 6-ը ներառում է տեղեկատվության մշակման ղեկավարին կամ ծրագրի կառավարման մասնագետին ներկայացվող պահանջները՝ ճկուն տեղեկատվության մշակման նախագիծ պլանավորելու և ճկուն միջավայրում տեղեկատվության մշակման քայլերը կառավարելու համար: Կետ 7-ը ներառում է ճկուն միջավայրում օգտագործողների համար տեղեկատվության նախագծման, մշակման և տրամադրման պահանջները: Հավելված Ա-ում տրված են ճկուն մշակման հրահանգներն ու մեթոդները: Սույն ստանդարտը նախատեսված չէ խրախուսելու կամ սահմանափակելու կոնկրետ որևէ ճկուն մշակման գործիքների կամ մեթոդների օգտագործումը: Սույն ստանդարտը տրամադրում է անհրաժեշտ գործընթացների վերաբերյալ ցուցումներ՝ համակարգերի և ծրագրային ապահովման նախագծերում ճկուն մշակման մեթոդներ կիրառող տեղեկատվություն մշակողների համար։ Այն չի սահմանափակվում օգտագործողների համար տեղեկատվության կենսացիկլի մշակման փուլով, այլ ներառում է գործունեությունը ողջ կենսացիկլի ընթացքում: Սույն ստանդարտը նախատեսված է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք կիրառում են ճկուն մշակման մեթոդաբանությունը կամ նախատեսում են իրականացնել իրենց նախագծերը՝ կիրառելով այս մեդոդները Ենթադրվում է, որ սույն ստանդարտի օգտագործողներն ունեն փորձ կամ ընդհանուր գիտելիքներ օգտագործողների համար տեղեկատվության (սովորաբար անվանում են «օգտագործողի փաստաթղթեր») և ճկուն գործընթացների վերաբերյալ: | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| № | 176-Ն | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2022-12-09 | ||||||
| Գործարկման թվականը | 2023-01-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | ||||||
| Դասակարգում |
35.080 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ Ծրագրային ապահովում |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2022-12-09 | ||||||
| Գրանցման № | 1566-2022 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2022 | ||||||
| Բնագրի լեզուն | lang_ | ||||||
| Թարգմանված է |
Հայերեն |
||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 26030 | ||||||