Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ 12914-2023 | |||||||
| Վերնագիր | Հողի որակ. Միկրոալիքային լուծամզում արքայաջրում լուծելի ֆրակցիայի տարրերի որոշման նպատակով | Նկարագրություն | Սույն ստանդարտը սահմանում է միկրոալիքների միջոցով նմուշներից տարրերի անջատման մեթոդ, արքայաջուրը որպես տարրի որոշման լուծամզվածք օգտագործելու միջոցով: Այս մեթոդը կիրառելի է բոլոր տեսակի հողերի և հողանյութերի համար: Արքայաջրի միջոցով լուծամզումը հետքային տարրերի և հիմնական տարրերի ֆրակցիաները հողից անջատելու համար ընդունելի մեթոդ է: Արքայաջուրը նպատակահարմար չէ դժվարահալ միացություններից, օրինակ՝ SiO2, TiO2 և Al2O3, տարրեր անջատելու համար: Արքայաջրի միջոցով լուծամզումը սահմանված է պրակտիկորեն և պարտադիր չէ, որ ամբողջությամբ անջատի բոլոր տարրերը: Միկրոալիքային մեթոդը ընդհանուր է և հնարավոր է իրականացնել սարքավորումների լայն տեսականիով, պայմանով, որ. ա(a) լուծամզման ենթակա խառնուրդում հարաբերակցությունը լինի կայուն. բ(b) լուծամզման ջերմաստիճանը լինի հայտնի: Միկրոալիքային մեթոդով ստացված լուծույթները հարմար են վերլուծության համար, օրինակ՝ օգտագործելով ատոմային կլանման(աբսորբցիոն) սպեկտրաչափում (բոցային՝ FAAS, հիդրիդների առաջացումով՝ HGAAS, սառը գոլորշու՝ CVAAS, գրաֆիտային վառարան, GFAAS), ինդուկտիվ զուգակցված պլազմայի էմիսսիոն սպեկտրաչափում (ICP/OES) և ինդուկտիվ զուգակցված պլազմայի զանգվածային սպեկտրաչափում (ICP/MS): ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ . Լուծամզվածքում քլորիդի առկայության պատճառով կարող են առաջանալ անալիտիկ տեխնիկայի կիրառման սահմանափակումներ: | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| № | 120-Ն | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2023-09-28 | ||||||
| Գործարկման թվականը | 2024-01-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | ||||||
| Դասակարգում |
13.080.05 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈւԹՅՈւՆ. ՄԱՐԴՈւ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԵՐԳՈՐԾՈւԹՅՈւՆԻՑ. ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ Հողի որակ. Հողագիտություն Հողի հետազոտումն ամբողջությամբ |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2023-09-28 | ||||||
| Գրանցման № | 1588-2023 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №3-2023 | ||||||
| Բնագրի լեզուն | Անգլերեն | ||||||
| Թարգմանված է |
Հայերեն |
||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 13000 | ||||||