Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԵՆ 16798-17-2024 | |||||||
| Վերնագիր | Շենքերի էներգետիկ բնութագիր. Օդափոխությունը շենքերում. Մաս 17. Օդափոխության և օդորակման համակարգերի ստուգման ցուցումներ (Մոդուլ Մ4-11, Մ5-11, Մ6-11, Մ7-11) | Նկարագրություն | Սույն ստանդարտով սահմանվում է շենքերում օդորակման համակարգերի ստուգման ընդհանուր մեթոդաբանությունը և պահանջները՝ տարածքի (սենքի) հովացման և (կամ) ջեռուցման և (կամ) օդափոխության համակարգերի համար էներգիայի օգտագործման տեսանկյունից: Այն կարող է օգտագործվել ՇԷԱՀ պահանջները կատարելու համար (Շենքերի էներգետիկ արդյունավետության հրահանգ 2010/31/EU [9]), ինչպես նաև այլ համատեքստերում, որտեղ սահմանված են այդպիսի ստուգումները: Սույն ստանդարտում նշված մեթոդաբանությունը վերաբերում է ներքին միկրոկլիմայի այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ ստուգվող համակարգերի պատճառով: Սույն ստանդարտը վերաբերում է ինչպես բնակելի, այնպես էլ ոչ բնակելի շենքերին, որոնք հագեցած են. - առանց մեխանիկական օդափոխության օդորակիչ(ներ)ով, - մեխանիկական օդափոխություն ունեցող օդորակիչ(ներ)ով, - բնական և մեխանիկական օդափոխության համակարգերով: Սույն ստանդարտը վերաբերում է. - ֆիքսված համակարգերին, - շահագործվող մասերին, որոնք օժանդակում են հովացման և մեխանիկական օդափոխության ծառայություններին: Սույն ստանդարտը կիրառվում է նաև որոշ համակարգերի համար, որոնց համար դիրեկտիվը ստուգում չի պահանջում: Դրանք են. - 12 կՎտ-ից պակաս հզորությամբ ֆիքսված համակարգերը, - միայն օդափոխություն իրականացնող համակարգերը: Սույն ստանդարտում տրված համակարգերի ստուգումը կիրառելի է. - օդի հովացման և օդորակման բոլոր տեսակի համակարգերի նկատմամբ, ներառյալ 12 կՎտ-ից պակաս արդյունավետ անվանական հզորությամբ օդորակման համակարգերը, որոնք չեն կարգավորվում 2010/31/ԵՄ դիրեկտիվով (հրահանգով), - բոլոր տեսակի օդափոխության համակարգերի նկատմամբ, այսինքն՝ մեխանիկական, բնական, հիբրիդային (ներառյալ մեխանիկական և բնական օդափոխությունը): Սույն ստանդարտի մասերը կիրառելի են օդափոխության պահանջները ստուգելու համար նաև այն տարածքներում, որտեղ օդափոխության համակարգ չկա: Համակարգերի ստուգումը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ բաղադրիչներով. - օդորակման սարքավորումների հակադարձ ցիկլով շահագործում, - ջրի և օդի բաշխման և արտանետման փոխկապակցված համակարգեր, որոնք կազմում են համակարգի անհրաժեշտ մասը, - հսկիչ միջոցներ, որոնք նախատեսված են կարգավորելու ջրի և օդի բաշխման և արտանետման փոխկապակցված համակարգերի օգտագործումը: Աղյուսակ 1-ը ցույց է տալիս սույն ստանդարտի հարաբերական դիրքը ՇԷԲ ստանդարտների շարքում՝ ԵՆ ԻՍՕ 52000-1-ով սահմանված մոդուլային կառուցվածքի համատեքստում։ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1. Ստանդարտացման եվրոպական կոմիտեի ՍԵՆ ԻՍՕ/ՏՌ 52000-2 ստանդարտում կարելի է գտնել նույն աղյուսակը՝ յուրաքանչյուր մոդուլի համար համապատասխան ՇԷԲ ստանդարտների համարներով և հրապարակված ու պատրաստման փուլում գտնվող համապատասխան տեխնիկական հաշվետվություններով։ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2. Մոդուլները ներկայացնում են ՇԷԲ ստանդարտները, թեև ՇԷԲ մեկ ստանդարտը կարող է ներառել մեկից ավելի մոդուլ, իսկ մեկ մոդուլը կարող է ընդգրկվել ՇԷԲ մեկից ավելի ստանդարտում, օրինակ՝ համապատասխանաբար պարզեցված և մանրամասն մեթոդը։ Տե՛ս նաև 2-րդ կետը և Ա.1 (A.1) ու Բ.1 (B.1) աղյուսակները։ Սույն ստանդարտը չի տարածվում հետևյալի վրա. - ստուգումների համար պատասխանատու անձանց կամ կազմակերպությունների որակավորումը, - պարտադիր ստուգումների հաճախականությունը (սահմանվում է ազգային մակարդակով), - ջեռուցման գործառույթն ապահովող բաղադրիչների ստուգում (սահմանված է ԵՆ 15378-1:2017 [8] ստանդարտում և ուղեկցող տեխնիկական փաստաթղթում ՍԵՆ/ՏՌ 15378-2:2017 [8], որն ընդգրկում է միայն կաթսաների օգտագործման միջոցով ջեռուցման համակարգերի ստուգումը): Հետևյալ տեղեկատվությունը կարելի է գտնել այլ ստանդարտներում կամ տեխնիկական հաշվետվություններում. - ստուգման հաճախականության և տևողության վրա ազդող բնութագրերի վերաբերյալ ուղեցույց՝ տրված ՍԵՆ/ՏՌ 16798-18:2017 ստանդարտում, - կաթսաների և ջեռուցման համակարգերի ստուգման ընթացակարգերն ու մեթոդները տրված՝ պռԵՆ 15378 ստանդարտում (բոլոր մասերը) [8]: Աղյուսակ 1-ը ցույց է տալիս սույն ստանդարտի հարաբերական դիրքը ՇԷԲ ստանդարտների շարքում՝ ԵՆ ԻՍՕ 52000-1-ով սահմանված մոդուլային կառուցվածքի համատեքստում։ | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| № | 62-Ն | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2024-06-21 | ||||||
| Գործարկման թվականը | 2024-07-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԵՆ | ||||||
| Դասակարգում |
91.120.10 ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ Շենքերի պաշտպանություն արտաքինից և ներսից Շենքերի ջերմամեկուսացում |
||||||
| Դասակարգում |
91.140.30 ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ Կայանքներ շենքերում Օդափոխման և օդի լավորակման համակարգեր |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2024-06-24 | ||||||
| Գրանցման № | 1601-2024 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №2-2024 | ||||||
| Բնագրի լեզուն | Անգլերեն | ||||||
| Թարգմանված է | |||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 17000 | ||||||