ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԵՆ 15250-2024
Վերնագիր Պինդ վառելիքով աշխատող դանդաղ ջերմանջատման սարքեր. Հիմնական պահանջներ և փորձարկման մեթոդներ
Նկարագրություն Սույն ստանդարտը սահմանում է նախագծման, արտադրության, կառուցվածքի, անվտանգության և շահագործման հրահանգների (արդյունավետություն և արտանետումներ) հիմնական պահանջները և պիտակավորումը, ինչպես նաև համապատասխան փորձարկման մեթոդները և փորձարկման վառելիքները՝ պինդ վառելիքով աշխատող դանդաղ ջերմանջատման կենցաղային սարքերի տիպային փորձարկման համար։ Սույն ստանդարտը կիրառելի է ձեռքով լիցքավորվող, ընդհատվող այրման, դանդաղ ջերմանջատման, ջերմային էներգիայի կուտակման ունակություն ունեցող (կրակը մարելուց հետո սահմանված ժամանակահատվածում ջերմատվության ունակություն) սարքերի համար։ Սույն ստանդարտը նաև սահմանում է նվազագույն ժամանակահատված, որի ընթացքում սարքի մակերեսի ջերմաստիճանը հասնում է մակերևույթի առավելագույն դիֆերենցիալ ջերմաստիճանի և իջնում մինչև այդ առավելագույն արժեքի 50%-ը: Այս սարքերը ջերմություն են առաքում իրենց տեղադրման տարածքներում։ Այս դանդաղ ջերմանջատման սարքերը կարող են մատակարարվել որպես հավաքական սարք կամ արտադրողի կողմից նախապես նախագծված, բաղադրիչներից բաղկացած միավոր, որոնք տեղում հավաքակցվում են՝ համաձայն արտադրողի կողմից տրամադրվող տեղադրման ընդհանուր հրահանգների Մեկանգամյա օգտագործման նպատակով տեղադրումը ներառված չէ։ Այս սարքերում կարող են այրվել պինդ հանքային վառելիք, տորֆի բրիկետներ, բնական կամ մշակված փայտի գերաններ կամ մի քանի տեսակի վառելիք՝ սարք արտադրողի հրահանգներին համապատասխան: Ձեռքով լիցքավորվող փայտի պելետները կարող են այրվել սարքի ստորին մասում գտնվող ճաղավանդակի վրա, կամ հատուկ զամբյուղի մեջ, որը տեղադրվում է օգտագործողի կողմից առկա հնոցում: Սույն ստանդարտը կիրառելի չէ մեխանիկական լիցքավորում (վառելիքի մատակարարում) ունեցող սարքերի, այրման համար անհրաժեշտ օդի մղման համակարգով կահավորված սարքերի կամ կաթսաների համար։
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ
140-Ն
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2024-09-30
Գործարկման թվականը 2024-11-01
Մշակողը և հասցեն
Կատեգորիա ՀՍՏ ԵՆ
Դասակարգում 97.100.30
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔ. ՀԱՆԳԻՍՏ. ՍՊՈՐՏ
Կենցաղային, առևտրի և արդյունաբերական տաքացնող էլեկտրասարքեր
Պինդ վառելիքով տաքացիչներ
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԵՆ 15250:2007
Գրանցման ամսաթիվը 2024-10-15
Գրանցման № 1616-2024
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №3-2024
Բնագրի լեզուն Անգլերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 21000