Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԵՆ 16510-1-2024 | |||||||
| Վերնագիր | Պինդ վառելիքի այրման միջոցով աշխատող կենցաղային սարքեր.Մաս 1. Հիմնական պահանջներ և փորձարկման մեթոդներ | Նկարագրություն | Սույն ստանդարտը կիրառելի է պինդ վառելիքով աշխատող կենցաղային սարքերի համար, որոնց անվանական ջերմային հզորությունը կազմում է տարածքի/սենքի ջեռուցման և կենցաղային տաք ջրամատակարարման անվանական պահանջարկի/բեռի (ընդհանուր ջերմային հզորության) 6%-ից ավելին: Սույն ստանդարտը սահմանում է պինդ վառելիքով աշխատող սարքերի (այսուհետ՝ սարքեր) նախագծման, արտադրության, կառուցման, անվտանգության և գործընթացների (արդյունավետության և արտանետումների) պահանջները և սահմանում է դրանց համար հրահանգներ։ Ավելին, այն նաև նախատեսում է համապատասխանության գնահատման դրույթներ, օրինակ՝ նախնական տիպի փորձարկում և գործարանային արտադրության հսկողություն և այդ սարքերի մակնշում։ Սույն ստանդարտը սահմանում է CO,NOx, օրգանական գազային ածխածին և մասնիկների (PM) արտանետումների փորձարկման մեթոդները: Սույն ստանդարտը կիրառելի է նաև այն սարքերի համար, որոնք նախատեսված են ինտեգրվելու ծխնելույզի հետ։ Այն սարքերը, որոնց այրման համար պահանջվող օդը ստանում են դրսից, արտաքին պատող կոնստրուկցիաների միջով անցնող օդատարների միջոցով, որը մեկուսացված չէ և չեն համարվում հերմետիկ: Սույն ստանդարտը կիրառելի չէ այն սարքերի համար, որոնց մասերը շփվում են կրակի կամ ծխագազերի հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ կաթսայի մասերը պատրաստված են պողպատից կամ չուգունից։ Սույն ստանդարտը կիրառելի չէ ջրային համակարգերի համար նախատեսված կաթսա ունեցող սարքերի համար, որոնք ունեն․ - ջրի ջերմաստիճանը 1100C-ից բարձր և/կամ 300 կՊա-ից (3 բար) ավել աշխատանքային ճնշում, Պաշտոնական հրատարակություն - անմիջական շփում կենցաղային տաք ջրի հետ։ Սույն ստանդարտը չի տարածվում այն սարքերի վրա, որոնք նախատեսված են աշխատել, օդափոխման համակարգերով համալրված և սարքի տեղադրման սենյակում՝ -15 Պա-ից ցածր ճնշման դեպքում (արտաքին մթնոլորտի համեմատությամբ)։ | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| № | 178-Ն | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2024-11-28 | ||||||
| Գործարկման թվականը | 2025-01-01 | ||||||
| Մշակողը և հասցեն | |||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԵՆ | ||||||
| Դասակարգում |
97.100.30 ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔ. ՀԱՆԳԻՍՏ. ՍՊՈՐՏ Կենցաղային, առևտրի և արդյունաբերական տաքացնող էլեկտրասարքեր Պինդ վառելիքով տաքացիչներ |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2024-12-17 | ||||||
| Գրանցման № | 1627-2024 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2024 | ||||||
| Բնագրի լեզուն | Անգլերեն | ||||||
| Թարգմանված է |
Հայերեն |
||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 0 | ||||||