Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ 452-2024 | ||||
| Վերնագիր | Կադաստր. Երկրատարածական տվյալներ. Մետատվյալներ | Նկարագրություն | Սույն ստանդարտը պետք է նկարագրի և սահմանի Հայաստանի մետատվյալները։ Հայաստանի մետատվյալները նախատեսված են աջակցելու տարածական տվյալների հավաքածուի, տարածական տվյալների հավաքածուների շարքի և տարածական տվյալների ծառայությունների փաստաթղթավորմանը և հայտնաբերմանը (որոնմանը)՝ հաշվի առնելով համապատասխան ոլորտում տվյալների կառավարման և փոխանակման պահանջները: Սույն ստանդարտը սահմանում է Հայաստանի ցանկացած կազմակերպության կողմից իր տարածական տվյալների ռեսուրսների միանման նկարագրության համար պահանջվող մետատվյալների տարրերը՝ Եվրոպական միությունում տարածական տեղեկատվության ենթակառուցվածքի (ԵՏՏԵ, INSPIRE) մետատվյալների իրականացման կանոնների պահանջներին համապատասխան, նաև կապված [7] Աշխարհագրական տեղեկատվության - Մաս 1․ Հիմնական սկզբունքներ ստանդարտի աշխարհագրական ռեսուրսների համար հայտնաբերման (որոնման) մետատվյալների (discovery metadata) հետ (Հավելված Զ)։ Տարածական տվյալների ռեսուրսների տեսակները, որոնք հատուկ դիտարկվում են այս մետատվյալների շարքումհետևյալն են․ • Տարածական տվյալների հավաքածու, • Տարածական տվյալների հավաքածուների շարք, • Տարածական տվյալների ծառայություն։ Հայաստանի մետատվյալները մշակվել են Ստանդարտացման գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ Ստանդարտների միջազգային կազմակերպության (ISO) կողմից սահմանված կանոններին համապատասխան: Հայաստանի մետատվյալները միջազգային ստանդարտների՝ [7]-ի հիմնական մետատվյալների տարրերի և [7]-ի հայտնաբերման (որոնման) մետատվյալների տարրերի հավաքածու է: Հայաստանի մետատվյալներում նաև օգտագործվում են [7]-ի լրացուցիչ ոչ-տարրերը, ծածկագրերի ցանկերը և բառարանները՝ ապահովելու տարածական տվյալնեի ռեսուրսների նկարագրությունը: Այս լրացուցիչ տարրերը հիմված են Եվրոպական միությունում տարածական տեղեկատվության ենթակառուցվածքի (INSPIRE) հրահանգի պահանջների վրա և իրականացվել են՝ INSPIRE մետատվյալների իրականացման կանոնների և տեխնիկական ուղեցույցների 1.1 և 1.2 տարբերակներին համապատասխան: | |
| Կարգավիճակը | Գործող | |||
| Ընդունված է ՀՀ | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | |||
| № | 182-Ն | |||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2024-12-13 | |||
| Գործարկման թվականը | 2025-01-01 | |||
| Մշակողը և հասցեն | ||||
| Կատեգորիա | ՀՍՏ - ՀՀ ազգային ստանդարտ | |||
| Դասակարգում |
35.240.70 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում գիտության մեջ |
|||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
|||
| Գրանցման ամսաթիվը | 2024-12-27 | |||
| Գրանցման № | 1635-2024 | |||
| Էջերի քանակը | ||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2024 | |||
| Բնագրի լեզուն | Հայերեն | |||
| Թարգմանված է | ||||
| Հանգուցային բառեր | ||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | |||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 26000 | |||