ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 7704-2025
Վերնագիր Ջրի որակ. Կուլտուրալ մեթոդներում մանրէների ուղղակի հաշվարկման համար օգտագործվող մեմբրանային զտիչների շահագործման փորձարկումներին ներկայացվող պահանջներ
Նկարագրություն Սույն ստանդարտը սահմանում է կուլտուրալ մեթոդներում մանրէների ուղղակի հաշվարկման և պահպանման համար օգտագործվող մեմբրանային զտիչների շահագործման փորձարկումներին ներկայացվող պահանջները։ Սույն ստանդարտը կիրառելի է այն մեմբրանային զտիչների համար, որոնք օգտագործվում են պինդ սննդային միջավայրերի կամ այլ միջավայրեր պարունակող սարքերի, օրինակ՝ կլանող բարձիկների վրա կուտակված որոշակի մանրէների ուղղակի հաշվարկման համար։ Սույն ստանդարտը կիրառվելի չէ խտացման և էլյուցիայի (լվացման) կամ որակական մեթոդների համար օգտագործվող մեմբրանային զտիչների համար։ Սույն ստանդարտը կիրառելի է տարբեր տեսակի ջրերի մանրէաբանական հետազոտության համար նախատեսված մեմբրանային զտիչների համար, ինչպիսիք են՝ - խմելու ջուր, շշալցված ջուր և այլ տեսակի ջրեր, որոնցում մանրէների սպասվող քանակություն ցածր է; - ջուր, որում մանրէների հավանական բարձր քանակություն կա, օրինակ՝ մակերեսային և արտադրական ջրեր։ Սույն թեստերը նախատեսված են ցույց տալու ամբողջ համակարգի (մեմբրանային զտիչի ի հետ միասին, ներառյալ զտման փուլը) համապատասխանությունը, որը պահանջվում է [3], [6], [8], [10], [12] և [13] հղումներում նկարագրված հատուկ թեստերի համար։ Սույն ստանդարտը վերաբերում է՝ - մեմբրանային զտիչներ արտադրողներին. - մանրէաբանական լաբորատորիաներին, որոնք օգտագործում են մեմբրանային զտիչներ իրենց սեփական փորձարկումների համար կամ տրամադրում են դրանք այլ վերջնական օգտագործողներին։
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ
166-Ն
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2025-12-15
Գործարկման թվականը 2026-01-01
Մշակողը և հասցեն
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 07.100.20
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ. ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐ
Մանրէաբանություն
Ջրի մանրէաբանություն
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ 7704։2023
Գրանցման ամսաթիվը 2025-12-16
Գրանցման № 1655-2025
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2025
Բնագրի լեզուն Անգլերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 43000