Ստանդարտների կատալոգ
ՀՍՏ ԻԷԿ 61400-21-2011 | |||||||
Վերնագիր | Հողմատուրբիններ. Մաս 21. Հողմատուրբիններին միացված էներգետիկական ցանցի էլեկտրաէներգիայի որակական բնութագրերի չափում և գնահատում | Նկարագրություն | Սույն ստանդարտը ներառում է՝ - ցանցին միացված հողմատուրբինի էլեկտրական էներգիայի (այսուհետև` էլեկտրաէներգիա) որակական բնութագրերի մեծությունների սահմանումն ու հատկորոշումը, բնութագրերի քանակական չափման ընթացակարգեր, - էլեկտրական էներգիայի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգեր, այդ թվում` հողմատուրբինի տվյալ տեսակից ստացվելիք էլեկտրական էներգիայի որակական ցուցանիշների գնահատումը շահագործման որոշակի տեղանքում, նաև խմբավորված տարբերակի դեպքում։ Չափման ընթացակարգերը կիրառելի են առանձին վերցրած, եռաֆազ ցանցին միացված հողմատուրբինների համար: Չափման ընթացակարգերը կիրառելի են ցանկացած չափի հողմատուրբինի համար, թեև սույն ստանդարտը վերաբերում է ՀՏ-ների միայն այն տեսակներին, որոնք նախատեսված են ըստ ԸՄԿ-ի (ընդհանուր միացման կետ) և որոնց միջին լարումը (ՄԼ) կամ բարձր լարումը (ԲԼ) ենթակա են փորձարկման և հատկորոշման այս ստանդարտով սահմանված կարգով։ Չափման ենթարկված բնութագրերը պետք է կիրառելի համարել միայն ՀՏ-ի գնահատված տեսակի կոնկրետ կոնֆիգուրացիայի և գործարկման եղանակի համար։ Այլ կոնֆիգուրացիաները, այդ թվում՝ կարգավորման փոփոխված պարամետրերը, որոնք կարող են հանգեցնել ՀՏ-ի էլեկտրաէներգիայի որակի փոփոխումների, առանձին գնահատում են պահանջում։ Չափման ընթացակարգերը մշակված են այնպես, որ հնարավորինս հեշտացվի դրանց տեղայնացումը, այսինքն՝ փորձարկման վայրում կատարված էներգիայի որակական բնութագրերի չափումները կիրառելի լինեն նաև այլ տեղանքներում։ Էներգիայի որակի առնչությամբ սահմանված պահանջների հետ համատեղելիության գնահատման ընթացակարգերը ուժի մեջ են ֆիքսված ±1 Հց հաճախականությամբ, բարձր կամ միջին լարման ակտիվ և ռեակտիվ հզորության կարգավորման բավարար կարողություններ ունեցող էներգահամակարգերում ընդհանուր միացման կետով աշխատող հողմատուրբինների համար: Այլ կարգի հողմատուրբինների դեպքում ևս, հզորության որակին ներկայացվող պահանջներին դրանց համապատասխանության աստիճանը գնահատելիս, նշված սկզբունքները կարող են ծառայել որպես ուղենիշ։ Սույն ստանդարտը նախատեսված է հողմատուրբինների փորձարկման համար, սակայն այն պարունակում է նաև հողմային ֆերմաների փորձարկման համար օգտակար տեղեկատվություն։ | ||||
Կարգավիճակը | Գործող | ||||||
Ընդունված է ՀՀ | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն2008 | ||||||
№ | 213-A | ||||||
ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2011-04-07 | ||||||
Գործարկման թվականը | 2011-05-01 | ||||||
Մշակողը և հասցեն | Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004 | ||||||
Կատեգորիա | ՀՍՏ ԻԷԿ | ||||||
Դասակարգում |
27.180 ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱ Հողմային էներգիական տուրբինների համակարգեր |
||||||
Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
Գրանցման ամսաթիվը | 2011-04-15 | ||||||
Գրանցման № | 877-2011 | ||||||
Էջերի քանակը | |||||||
Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №1-2011 | ||||||
Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||
Թարգմանված է | |||||||
Հանգուցային բառեր |
անվանական լրիվ հզորություն (հողմատուրբինների համար) անվանական հզորություն (հողմատուրբինների համար) անվանական հոսանք (հողմատուրբինների համար) բնականոն աշխատանք (հողմատուրբինների համար) ելքի հզորություն (հողմատուրբինների համար) երկարատև շահագործման թրթռման գործակից (հողմատուրբինների համար) երկարատև շահագործում (հողմատուրբինների համար) էլեկտրաէներգիայի ստացման համակարգ (հողմատուրբինների համար) ընդանուր միացման կետ (ԸՄԿ) թողարկման քամու արագության (հողմատուրբինների համար) թողարկում (հողմատուրբինների համար) թրթռման մակարդակի գործակից (հողմատուրբինների վերաբերյալ) լարման փոփոխման գործակից (հողմատուրբինների համար) հողմատուրբին (ՀՏ) հողմատուրբինի սեղմակներ միացման գործողություն (հողմատուրբինների համար) շահագործման եղանակ (հողմատուրբինների համար) չափված առավելագույն հզորություն (հողմատուրբինների համար) պարապուրդ (հողմատուրբինների վերաբերյալ) տուրբուլենտության ուժգնություն ցանցի լրիվ դիմադրության ֆազային անկյուն քամու անվանական արագություն (հողմատուրբինների վերաբերյալ) |
||||||
Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 24400 |