Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27003-2012 | |||||||||||||
| Վերնագիր | Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման ուղեցույց | Նկարագրություն | Սույն ստանդարտում դիտարկվում են կարևոր (կրիտիկական) ասպեկտները, որոնք անհրաժեշտ են ԻՍՕ/ԻԷԿ 27001։2005 ստանդարտին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի (ՏԱԿՀ) հաջող նախագծման և ներդրման համար։ Ստանդարտում նկարագրված է ՏԱԿՀ սահմանման և նախագծման գործընթացը` ներդրման պլանի սկզբից մինչև արտադրություն։ Այն նկարագրում է ՏԱԿՀ ներդրման համար ղեկավարության կողմից հաստատումը ստանալու գործընթացը, սահմանում է ՏԱԿՀ ներդրման նախագիծը (սույն ստանդարտում տրված է որպես ՏԱԿՀ նախագիծ) և ներկայացնում է ՏԱԿՀ նախագծի պլանավորման ուղեցույցը` ազդելով վերջնական ՏԱԿՀ նախագծի ներդրման ծրագրի վրա։ Սույն ստանդարտը նախատեսված է ՏԱԿՀ ներդրող կազմակերպությունների համար։ Այն կիրառելի է բոլոր կազմակերպությունների համար (օրինակ` առևտրային, պետական, շահույթ չհետապնդող կազմակերպություններ)։ Յուրաքանչյուր կազմակերպության դժվարությունները և ռիսկերը ինքնատիպ են, և դրա հատուկ պահանջները կբերեն ՏԱԿՀ ներդրմանը։ Փոքր կազմակերպությունները կարող են կիրառել սույն ստանդարտում տրված գործառույթները և պարզեցնել դրանք։ Խոշոր կամ համալիր կազմակերպությունների դեպքում սույն ստանդարտում տրված գործառույթների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է բազմամակարդակ կազմակերպում կամ կառավարման համակարգ։ Ինչևիցե, երկու դեպքում էլ կարևոր գործառույթները կարելի է ծրագրավորել` կիրառելով սույն ստանդարտը։ Սույն ստանդարտում տրվում են հանձնարարականներ և բացատրություններ: Այն չի սահմանում որևէ պահանջ։ Ստանդարտը նախատեսված է ԻՍՕ/ԻԷԿ 27001։2005 և ԻՍՕ/ԻԷԿ 27002։2005 ստանդարտների հետ համատեղ կիրառման համար։ Այն նախատեսված չէ ԻՍՕ/ԻԷԿ 27001։2005 ստանդարտով սահմանված պահանջների կամ ԻՍՕ/ԻԷԿ 27002։2005 ստանդարտով տրված հանձնարարականների ձևափոխման և (կամ) նվազեցման համար։ Սույն ստանդարտին համապատասխանելու պահանջ չի կարող ներկայացվել | ||||||||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||||||||
| Ընդունված է ՀՀ | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն2008 | ||||||||||||
| № | 1-А | ||||||||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2012-01-09 | ||||||||||||
| Գործարկման թվականը | 2012-01-15 | ||||||||||||
| Մշակողը և հասցեն | Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004 | ||||||||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | ||||||||||||
| Դասակարգում |
35.040 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ Նշանների լրակազմ և տեղեկատվության կոդավորում |
||||||||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||||||||
| Գրանցման ամսաթիվը | 2012-01-16 | ||||||||||||
| Գրանցման № | 929-2012 | ||||||||||||
| Էջերի քանակը | |||||||||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №1-2012 | ||||||||||||
| Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||||||||
| Թարգմանված է | |||||||||||||
| Հանգուցային բառեր |
ՏԱԿՀ նախագիծ |
||||||||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 39500 | ||||||||||||