ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 10181-7-2012
Վերնագիր Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Բաց համակարգերի փոխազդեցություն, բաց համակարգերի անվտանգության հիմունքներ. Անվտանգության աուդիտ և ահազանգերի հիմունքներ
Նկարագրություն Այս հանձնարարականը І միջազգային ստանդարտը ուղղված է կիրառվել անվտանգության ծառայությունների կողմից Բաց համակարգերի միջավայրում, որտեղ “Բաց Համակարգեր” տերմինը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տվյալների բազան, բաշխված կիրառական ծրագրերը, բաց բաշխված տվյալների վերամշակումը և բաց համակարգերի փոխադարձ կապը: Անվտանգության կառույցները ուղղված են որոշել համակարգերի շրջանակներում գտնվող օբյեկտների և համակարգերի համար մատուցվող պաշտպանության միջոցները: Անվտանգության կառույցները կապված չեն համակարգերի կամ մեխանիզմների մեթոդոլոգիայի նախագծման հետ: Անվտանգության կառույցները ուղղված են և տվյալների տարրերին, և գործառույթների հաջորդականություններին (բայց ոչ արձանագրված տարրերին), իսկ գործառույթները օգտագործվում են հատուկ անվտանգության ծառայությունների համար: Այս անվտանգության ծառայությունները կարող են վերաբերվել համակարգերում հաղորդակցվող անձանց, ինչպես նաև համակարգերի միջև փոխանակված տվյալներին և համակարգերի կողմից կառավարվող տվյալներին: Անվտանգության աուդիտի և ահազանգերի նպատակը նկարագրված է այս հանձնարարականІ միջազգային ստանդարտում ապահովել, որ բաց անվտանգության համակարգերի հետ կապված միջոցառումները մշակվեն անվտանգության քաղաքականության հետ համապատասխան անվտանգության մարմնի կողմից: Մասնավորապես, այս շրջանակներում. ա) որոշվում են անվտանգության աուդիտի և ահազանգերի հիմնական հասկացությունները, բ) տրվում են աուդիտի անվտանգության և ահազանգերի ընդհանուր մոդելը, գ) որոշվում են աուդիտի անվտանգության և ահազանգերի ծառայությունների հարաբերությունները այլ անվտանգության ծառայությունների հետ: Ինչպես այլ անվտանգության ծառայություններում, անվտանգության աուդիտը կարող է ապահովված լինել միայն սահմանված անվտանգության քաղաքականության համատեքստում: Աուդիտի անվտանգությունը և ահազանգերի մոդելը տրված է 6-րդ կետում և ապահովում է տարբեր նպատակներ, որոնցից ոչ բոլորը կարող են անհրաժեշտ կամ ցանկալի լինել որոշակի միջավայրում: Անվտանգության աուդիտի ծառայությունը տալիս է աուդիտի լիազորություն և հնարավորություն որոշել այն երևույթները որոնք պետք է գրառվեն աուդիտի անվտանգության գրանցամատյանում: Մի շարք ստանդարտներ տարբեր տեսակի կարող են օգտագործել այս հիմունքները, ներառյալ. 1. ստանդարտներ, որոնք ներառում են աուդիտի և ահազանգերի կոնցեպցիաները, 2. ստանդարտներ, որոնք որոշում են աբստրակտ ծառայություններ, որոնք ներառում են աուդիտը և ահազանգը, 3. ստանդարտներ, որոնք որոշում են աուդիտի և ահազանգերի կիրառումը, 4. ստանդարտներ, որոնք որոշում են միջոցները, բաց նախագծման համակարգերում աուդիտի և ահազանգերի անցկացման համար, 5. ստանդարտներ, որոնք որոշում են աուդիտի և ահազանգերի մեխանիզմները: Այդպիսի ստանդարտները կարող են օգտագործել այս հիմունքները հետևյալ կերպ. - ստանդարտի տեսակներ 1), 2), 3), 4) և 5) կարող են օգտագործել այս շրջանակների տերմինաբանությունը, - ստանդարտի տեսակներ 2), 3), 4) և 5) կարող են օգտագործել կետ 8-ում տրված միջոցները, և - ստանդարտի տեսակներ 5) կարող է հիմնած լինել կետ 9-ում որոշված բնութագրերի վրա:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն2008
1-А
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2012-01-09
Գործարկման թվականը 2012-01-15
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 35.100
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ
Բաց համակարգերի փոխադարձ կապ

Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ/ԻԷԿ 10181-7։1996
Գրանցման ամսաթիվը 2012-01-16
Գրանցման № 932-2012
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №1-2012
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր Անվտանգության հիմունքների վերանայման սահմանումներ
Անվտանգության նախագծման սահմանումները
Կառավարման հիմունքների սահմանումներ
Էտալոնային մոդելի հիմնական սահմանումները
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 22000