Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ 16587-2012 | |||||||
| Վերնագիր | Մեխանիկական տատանում և հարված. Կառուցվածքների վիճակի մոնիտորինգի աշխատանքային պարամետրեր | Նկարագրություն | Սույն ստանդարտով սահմանվում են կառուցվածքների վիճակի գնահատման աշխատանքային պարամետրերը, ներառյալ չափման ձևերը, աշխատանքային թույլատրելի սահմանների սահմանման գործոնները, կառուցման միասնական տվյալների բազայի հավաքման պարամետրերը և միջազգայնորեն ընդունված չափման ուղեցույցը (օրինակ` տերմինաբանությունը, կերպափոխիչի ստուգաճշտումը, կերպափոխիչի տեղակայումն ու հաստատված փոխանցման ֆունկցիայի մեթոդները): Գործընթացները կապված են գործող կառուցվածքների մոնիտորինգի հետ և ներառում են բոլոր բաղադրամասերն ու ենթակառուցվածքները, որոնք որպես ամբողջական էլեմենտ անհրաժեշտ են կառուցվածքի գործունեության ապահովման համար: Մոնիտորինգը շարունակաբար իրականացվում է կառուցվածքի ամբողջ շահագործման տևողության ընթացքում: Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 1: 1-ին նկարը գործողությունների հերթականության սխեմա է, որը ներառում է կառուցվածքների մոնիտորինգի համար անհրաժեշտ նախնական պահանջներից մինչև ընտրված համապատասխան աշխատանքային պարամետրերը: Այս պարամետրերի չափման և տվյալների մշակման մեթոդները կսահմանվեն այլ ստանդարտներում: Սույն ստանդարտը ենթադրում է, որ արդեն իսկ առկա է կառուցվածքների վիճակի մոնիտորինգի «բարձր մակարդակի» պահանջ: Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 2: Ակտիվների նույնականացման և վստահելի/ տագնապային աուդիտի օգտագործմամբ այս պահանջի նույնականացման համար որոշ օգտակար ուղեցույցներ տրված են ԻՍՕ 17359-ում: Սույն ստանդարտի նպատակային արդյունաբերական ոլորտներն են - շինարարությունը, - ենթակառուցվածքները, - բեռնափոխադրումը, - էլեկտրաէներգիայի արտադրությունը, - նավթը և գազը, - հանգիստը և ժամանցը: Սույն ստանդարտը կիրառելի է այնպիսի ստացիոնար կառուցվածքների համար, ինչպիսիք են. - շենքերը, - կամուրջներն ու թունելները, - աշտարակները, կայմերը, անտենաները, - բաքերը և պահեստարանները, - հենապատերը և ամբարտակները - նավամատույցների և այլ առափնյա կառուցվածքները - ափամերձ մատույցները, - ճնշման տակ գտնվող բալոնները - խողովակաշարերը: Ոչ ստացիոնար կառուցվածքներ (օրինակ` ինքնագնաց նավերը) և շարժական կառուցվածքներ (օրինակ` ծովափնյա մատույցները) ընդգրկված չեն սույն միջազգային ստանդարտում: | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն2008 | ||||||
| № | 1-А | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2012-01-09 | ||||||
| Գործարկման թվականը | 2012-01-15 | ||||||
| Մշակողը և հասցեն | Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004 | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | ||||||
| Դասակարգում |
17.160 ՉԱՓԱԳԻՏՈւԹՅՈւՆ ԵՎ ՉԱՓՈւՄՆԵՐ. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈւՅԹՆԵՐ Թրթռումներ, հարվածի և թրթռումների չափումներ |
||||||
| Դասակարգում |
91.120.25 ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ Շենքերի պաշտպանություն արտաքինից և ներսից Սեյսմիկ պաշտպանություն և պաշտպանություն թրթռումներից |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2012-01-16 | ||||||
| Գրանցման № | 938-2012 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №1-2012 | ||||||
| Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||
| Թարգմանված է | |||||||
| Հանգուցային բառեր |
սահմանային վիճակ հիմնական արժեքներ աշխատանքային պարամետր կառուցվածքային վթար շահագործման սահմանային վիճակ սահմանային ամրության վիճակ ստացիոնար կառուցվածք կառուցվածքային արատ |
||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 14500 | ||||||