Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԻՍՕ 4866-2012 | |||||||
| Վերնագիր | Մեխանիկական տատանում և հարված. Ստացիոնար կառուցվածքների տատանում. Տատանման չափման և կառուցվածքների վրա դրանց ազդեցությունների գնահատման ուղեցույց\ | Նկարագրություն | Սույն ստանդարտով սահմանվում են կառուցվածքների տատանման ազդեցության գնահատման վերաբերյալ տվյալների մշակման և տատանման չափման իրականացման սկզբունքներ: Այն չի տարածվում գրգռման աղբյուրի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ աղբյուրը թելադրում է դինամիկական ընդգրկույթը, հաճախականությունը կամ այլ համապատասխան պարամետրերը: Կառուցվածքային տատանման ազդեցության գնահատումը հիմնականում կատարվում է կառուցվածքի հակազդման հիման վրա` կիրառելով համապատասխան վերլուծական մեթոդներ, որոնցով կարող են որոշվել հաճախականությունը, տևողությունը և ամպլիտուդը: Սույն ստանդարտում ուսումնասիրվում է միայն կառուցվածքային տատանման չափումը և բացառվում օդային աղմուկի և այլ տատանումների ճնշման չափումը, սակայն հաշվի են առնված այդ գրգռումների բնութագրերեը: Սույն ստանդարտը տարածվում է հիմնահողի վրա կամ հիմնահողի տակ կառուցված բոլոր կառուցվածքների վրա: Դրանք բոլոր օգտագործվող կամ պահպանվող կառուցվածքներն են, օրինակ` շենքերը, պատմական (մշակութային ժառանգությունը) և ճարտարապետական արժեք ներկայացնող կառուցվածքները, կամուրջներն ու թունելները, գազի և հեղուկների տեղակայանքները, ներառյալ խողովակաշարերը, հիմնահողից կառուցվածքները (օրինակ` պատնեշները և ամբարտակները) և ստացիոնար ծովային տեղակայանքները (օրինակ` նավակայանները և նավամատույցները): Սույն ստանդարտը չի տարածվում որոշ հատուկ կառուցվածքների վրա, ինչպիսիք են օրինակ ատոմային էլեկտրակայանները և պատնեշները: Կառուցվածքների հակազդումը կախված են գրգռումից: Սույն ստանդարտով դիտարկվում են ցանկացած գրգռման աղբյուրի (օրինակ` երկրաշարժ, փոթորիկ, պայթյուն, հիմնահողմաբեռնվածք, օդային աղմուկ, ձայնային հարված, ներքին մեխանիզմ, երթևեկություն և շինարարություն) ազդեցության հետևանքով առաջացած պարամետրերի, այսինքն` հաճախականության, տևողության և ամպլիտուդի չափման մեթոդներ: | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն2008 | ||||||
| № | 1-А | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2012-01-09 | ||||||
| Գործարկման թվականը | 2012-01-15 | ||||||
| Մշակողը և հասցեն | Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004 | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԻՍՕ | ||||||
| Դասակարգում |
17.160 ՉԱՓԱԳԻՏՈւԹՅՈւՆ ԵՎ ՉԱՓՈւՄՆԵՐ. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈւՅԹՆԵՐ Թրթռումներ, հարվածի և թրթռումների չափումներ |
||||||
| Դասակարգում |
91.120.25 ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ Շենքերի պաշտպանություն արտաքինից և ներսից Սեյսմիկ պաշտպանություն և պաշտպանություն թրթռումներից |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2012-01-16 | ||||||
| Գրանցման № | 939-2012 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №1-2012 | ||||||
| Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||
| Թարգմանված է | |||||||
| Հանգուցային բառեր |
չափիչ համակարգի դինամիկական ընդգրկույթ դինամիկական ընդգրկույթի չափում չափման տիրույթ դիտարկման տիրույթ չափման աշխատանքային դինամիկական ընդգրկույթ ստուգիչ տիրույթ տվիչի զգայունություն տատանման դեպք տատանման ընդունիչ տատանման աղբյուր աշխատանքային ցիկլ |
||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 39500 | ||||||