Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԵՆ 15664-1-2015 | ||||
| Վերնագիր | Մետաղական նյութերի ազդեցությունը մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի վրա. Դինամիկ ստենդային փորձարկում մետաղի անջատման գնահատման համար. Մաս 1. Նախագծում և շահագործում | Նկարագրություն | Սույն ստանդարտով սահմանվում է ընթացակարգ, որը որոշում է շինարարական արտադրատեսակներում օգտագործվող խմելու ջրի1 մետաղների անջատումը մետաղական նյութերից: Փորձարկումը կարող է օգտագործվել 3 նպատակով. ա) գնահատել նյութը, որպես ստուգանմուշային, նյութերի կատեգորիաների համար՝ օգտագործելով ջրի տարբեր հետազոտությունների արդյունքները, ընդգրկելով ջրի բաղադրիչների լայն շրջանակ, բ) համեմատական փորձարկման միջոցով գնահատել նյութը, գ) ձեռք բերել տվյալներ ջրի նյութի հետ փոխգործունեության ժամանակ: Մետաղական նյութերը հիմնականում կիրառվում են կենցաղային նպատակների համար նախատեսված տեղակայումներում: Սույն ստանդարտում տրված փորձարկման մեթոդը նախատեսված է մետաղից մետաղական նյութերի անջատումը, մինչ խմելու ջրի վերաբերյալ տեղեկատվություն ապահովելը: Փորձը հիմնված է միանգամյա հոսքի երկընտրանքային ժամանակահատվածի ծրագրի և օղակում ջրի լճացման վրա՝ նմանակելով պայմանները կենցաղային նպատակների համար նախատեսված ջրի բաշխման ներքին համակարգում: Փորձարկման պայմաններն ավելի կարևոր են քան հաջորդաբար կրկնվող հոսքի փորձարկման պայմանները՝ նստեցման և ճնշման ժամանակ, որոնք էլ կիրառվում են բոլոր նյութերի համար անհրաժեշտ բաշխման համակարգերում: Ջրամատակարարման համակարգերում մետաղական նյութերի ներքին քայքայումը սովորաբար հանգեցնում է շերտի գոյացման, որը կարող է հանդիսանալ որպես պաշտպանիչ շերտ կամ այն չի կարող լինել: Քայքայման վրա ազդող գործոնները նկարագրված են ԵՆ 12502-1 ստանդարտում: Քայքայվող արտադրանքների արտադրման տեսակը, ծախսը, ինչպես նաև մետաղի (անջատման) ծախսը կախված են . մետաղական նյութերի բնութագրությունից, . ջրի բնութագրությունից, . նախագծումից և կառուցվածքից, . ճնշման փորձարկումից և շահագործման հանձնումից, . աշխատանքային պայմաններից և աշխատանքի ժամանակահատվածից: Քայքայվող արտադրանքի շերտերը սկսում են ձևավորվել այն ժամանակ, երբ մետաղական նյութը հպվում է խմելու ջրին: Դրանց հատկությունները կախված են արդեն իսկ նշված գործոններից և տրված ջրի (նյութի) համակցություններից, հատկապես աշխատանքային պայմաններում: Անհնար է փորձարկումներում վերարտադրել տեղակայման պայմանները՝ հաստատուն միանգամյա հոսքով կամ ջրի շրջապտույտով: Այս փորձում օգտագործվող հոսքի ռեժիմը (3.16) նմանակում է աշխատանքային պայմանները կենցաղային նպատակների համար նախատեսված ներքին տեղակայումներում, որտեղ ջրի լճացման ժամանակ զգալիորեն բարձրանում է հոսքի քանակը: Փորձարկմամբ գնահատումը հնարավոր է, եթե հաշվի են առնվում հոսքի ռեժիմի ազդեցությունը և աշխատանքային ժամանակահատվածը: Տվյալների հավաքումն անհրաժեշտ է և այն որոշվել է երկար ժամանակահատվածում՝ սահմանված պայմանների ներքո: Բոլոր դեպքերում մետաղական նյութերի անջատումը նվազում է աշխատանքի ընթացքում: Համահալվածքների որոշ տարրերի և խառնուկների համար կարող է աճ նկատվել: | |
| Կարգավիճակը | Գործող | |||
| Ընդունված է ՀՀ | "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004 | |||
| № | 41-Լ | |||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2015-07-14 | |||
| Գործարկման թվականը | 2015-08-01 | |||
| Մշակողը և հասցեն | ||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԵՆ | |||
| Դասակարգում |
67.250 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ Սննդամթերքի հետ շփվող նյութեր և առարկաներ |
|||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
|||
| Գրանցման ամսաթիվը | 2015-07-14 | |||
| Գրանցման № | 1276-2015 | |||
| Էջերի քանակը | ||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №3-2015 | |||
| Բնագրի լեզուն | Անգլերեն | |||
| Թարգմանված է | ||||
| Հանգուցային բառեր | ||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | |||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 0 | |||