ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԵՆ 16057-2015
Վերնագիր Մետաղական նյութերի ազդեցությունը մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի վրա. Մակերևույթի մնացորդային կապարի պարունակության որոշում. Լուծահանման մեթոդ
Նկարագրություն Սույն ստանդարտում նկարագրված է փորձարկման մեթոդ, որը որոշում է կապարի քանակը փորձարկման մակերևույթին՝ ստեղծված պղնձե համահալվածք պարունակող օրինակում: Պղնձե համահալվածք պարունակող օրինակի մշակման ընթացքում, օրինակը պետք է ձևավորվի նյութի մակերևույթին: Այս կապարե շերտերը կախված են անհատական արտադրական գործընթացից՝ արտադրության տարբեր վայրերում: Արտադրանքների ներքին մակերևույթին՝ խմելու ջրում, կապարն առաջացնում է կապարե շերտ առաջին մի քանի շաբաթներում, այն բանից հետո, երբ նոր արտադրանքը հպվում է խմելու ջրին (կարճաժամկետ վարքագիծ): Սորուն նյութից առաջացած կապարե տարբերակը չի ազդվում մակերևույթի վրա եղած կապարից և կախված է նյութի բաղադրությունից: Սորուն նյութը կարող է առաջացնել երկար ժամանակով կապար (երկարաժամկետ վարքագիծ): Նյութերը կարելի է փորձարկել սորուն նյութից իրենց կապարե տարբերակի համար (ԵՆ 15664-1, 15664-2), այնպես, որ հաստատված նյութերից առաջացած արտադրանքները կարիք չեն ունենա փորձարկելու այս առանձնահատկություններով: Քանի որ մակերևույթին գտնվող կապարը կախված է առանձին արտադրական գործընթացից, ապա անհրաժեշտ է փորձարկել արտադրանքները կամ արտադրական գործընթացը: Այս փորձարկման մեթոդի նպատակը հետևյալն է. այն պետք է օգտագործվի որպես գործընթացը վերահսկող մեթոդ, որը գնահատում է կապարի առկայությունն այն արտադրանքի ներքին մակերևույթին, որը հպվում է խմելու ջրին: Այն նաև պետք է օգտագործվի որպես մեթոդ, որը գնահատում է արտադրական գործընթացի արդյունավետությունը, որպեսզի մակերևույթի վրայից հեռացնի կամ նվազագույնի հասցնի մակերևույթին գտնվող մնացորդային կապարը, օրինակ լվացման գործընթաց, որպեսզի հեռացնի մակերևույթին գտնվող կապարը: Աուդիտի վերահսկման գործընթացի մշտադիտարկման իրականացումն արդյունավետ միջոց է, որպեսզի պահպանվի արտադրանքների անվտանգությունը վերջիններիս շահագործման ժամանակահատվածում:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
41-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2015-07-14
Գործարկման թվականը 2015-08-01
Մշակողը և հասցեն
Կատեգորիա ՀՍՏ ԵՆ
Դասակարգում 67.250
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Սննդամթերքի հետ շփվող նյութեր և առարկաներ

Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
Գրանցման ամսաթիվը 2015-07-14
Գրանցման № 1282-2015
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №3-2015
Բնագրի լեզուն Անգլերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 0